Image default
Մշակույթ

Սերբիայի մշակույթի օրեր՝ Երևանում

27fe695e978384fc27c49f50c19b89f7ՀՀ մշակույթի նախարարության և Սերբիայի Վոեվոդինա մարզի մշակույթի վարչության միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն` 2013 թ. դեկտեմբերի 18-22-ը Երևանում կանցկացվի Սերբիայի մշակույթի օրեր: Պատվիրակության կազմում ընդգրկված են Նովի Սադ քաղաքի մշակույթի գործիչներ Դրագան Իլիչը, Սվետոզար Նեշիչը, Ալեքսանդր Գլիգիչը, Սլոբոդնկա Ստևիչը, Դարկո Պոլիչը, Դանիել Բաբիչը:

Սերբիայի մշակույթի օրերի ընթացքում պատվիրակությունը կներկայանա մշակութային ծրագրով. դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Ռուսական արվեստի թանգարանում կբացվի գեղանկարիչ Դանիել Բաբիչի աշխատանքների ցուցահանդեսը, որը կտևի մինչև դեկտեմբերի 30-ը: Նույն օրը ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ինգմար պիանո դուո» դուետի համրգը /Ալեքսանդր Գլիգիչ, Սլոբոդնկա Ստևիչ/:

Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ին Հայաստանի ազգային գրադարանում Դարկո Պոլիչը կներկայացնի Նովի Սադ քաղաքում հայկական եկեղեցու վերակառուցման նախագիծ: Իսկ երեկոյան՝ ժամը 19:30-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում կրկին ելույթ կունենա «Ինգմար պիանո դուո» դաշնամուրային դուետը:

Հայաստանի մշակույթի օրեր Սերբիայում անցկացվել են 2010 թվականից: Վերջին միջոցառումը՝ 2011 թ. հունվարի 19-ից փետրվարի 6-ը Նովի Սադ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանում Ս. Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսն էր և արվեստագետի ֆիլմերի ցուցադրությունը:

loading...

Կարդացեք նաև

Էմմա Ուոթսոնը ցանկանում է նկարահանվել այլ ֆիլմերում

admin

Շիրվանզադեն Բրիտանական Թատրոնում

Սուսի Միսակյան

«Օսկար-2016».«Լավագույն ֆիլմ» -ի թեկնածուները

admin