Image default
Հոգևոր անկյուն

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«Էջ միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա Ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:

Տեսեալ զլոյս մեծ Հայրապետին Գրիգորի.
Պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:
Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ.
Քանզի ի սմա լոյս ծագեաց
Ի Հայաստան աշխարհի» (Շարական)

Ի՞նչ է նշանակում եկեք կառուցենք լույսի խորանը: Կառուցել նշանակում է քարը քարի վրա դնել, աղյուսը աղյուսի վրա շարել, մի գործ, որ կատարում են ճարտարապետները, որմնադիրներն ու աշխատավորները: Սակայն բուն եկեղեցին, ճշմարիտ եկեղեցին մեր հոգիներում կառուցվեց Դ դարում Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռքով, հավատքի եկեղեցին, որը ծնունդ է տալիս նյութեղեն եկեղեցուն: Այն եկեղեցին, որը գաղտնի ճանապարհ ունի դեպի երկինք: Պատկերացրեք, թե մեր պատնության մեջ քանի´ հազարավոր եկեղեցիներ կառուցվեցին: Բոլոր տեսակի թշնամիները քարը, աղյուսը, փայտը կարողացան քանդել և գտնել եկեղեցու նյութեղեն ճանապարհը: Եվ ինչպես մեր մեծ բանաստեղծ Վահան Թեքեյանն է ասում. «Եկեղեցին հայկական գաղտնի ճամփայ մը ունի, որ կ՚անցնի հոգիներէն եւ կ՚երթա առ Աստուած»: «Ահա մեր անմահության գաղտնիքը, այդ գաղտնի ճանապարհը մեր թշնամիները չկարողացան գտնել: Այդ եկեղեցին ձեր հոգիների և սրտերի մեջն է, որը Աստծու կողմից է կառուցված» (Գարեգի Ա.):
«Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի քրոզչության և կյանքի օրինակին հետևելով` յուրաքանչյուր հովիվ, եթե ուզում է սիրվել ու հասկացվել, պիտի լինի իր ժողովրդի մեջ, ժողովրդի հետ և աշխատի նրա համար: Հովվությունը ժողովրդի մեջ լինելու և նրա հետ աշխատելու առաքելությունն է: «Էջմիածինը քար չէ, Էջմիածինը հիշատակ չէ, Էջմիածինը միայն սրբություն չէ, Էջնմիածինը առաքելություն է» – ասել է Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ցավ է ինձ համար այս մասին խոսել, սակայն այսօր, դժբախտաբար, թե´ հայրենիքում և թե´ սփյուռքում մեր շողովրդի զավակներից շատերի սրտերում և հոգիներում տեղ են գտել տարբեր տեսակի մոլորեցուցիչ հոգևոր «ուսմունքներ», որոնք խորթ են մեր պապերի սրբազան հավատքին: Մեր Տերը` Հիսուս, իր ժամանակին խարազանով վռնդեց ամեն անսուրբ գործ և բոլոր անմաքուր մարդկանց` ասելով. «Գրված է` իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք արել այդ» (Մատթ. 21:13): Նրանք, որոնք շեղվել են ճշմարիտ շանապարհից և կամ փորձում են շեղվել, թող սթափվեն ու մի´շտ հիշեն, որ իրենց նախահայրերը նահատակվեցին, զոհվեցին և հայրենիքի ու հավատքի համար իրենց արյունը թափեցին, իսկ այսօր մենք ի՞նչ ենք անում, մի կտոր հացի ու մի քանի դոլարի համար նրանց թափած արյո՞ւնն ենք մոռանում: Ի՞նչ պատասխան պիտի տանք մեր միլիոնավոր նահատակների սուրբ հոգիներին, երբ հատուցման ու հաշվետվության ժամանակը գա:
Մարդիկ երբեմն մտածում են, թե սուրբ լինել նշանակում է կատարյալ և մաքուր լինել: Մեր խոսքի և կեցվածքի մեջ չպետք է թերություն լինի: Իրոք այսպե՞ս պետք է հասկանանք սրբությունը: Բայց կատարյալ ի՞նչ կա աշխարհում: Կատարյալ մարդ կարելի՞ է գտնել: Ուրեմն սրբություն չկա՞:
Աշխարհի արժեքներով, չափանիշներով, հաճույքներով չտարվելը, նրանցից զրկվելը, կարծում ենք, որ մեզ պիտի առաջնորդեն սրբության: Ճգնավորները մեկ-մեկ այդ տպավությունն են թողնում մեզ վրա: Բայց չէ՞ որ աշխարհն էլ Աստծու աշխարհն է, պիտի անտեսվի՞ այն, բայց չէ՞ որ մենք մի Աստված, մի Հայր ունենք, Ով առավոտից մինչև երեկո այս աշխարհի հոգատարությանն է լծված և նախախնամական Իր արարքներով պահպանում է Իր արարչագործությունը: Ի՞նչ եք կարծում` Աստված այսպես վարվելով սխալվո՞ւմ է:
Իսկ հիմա կարող ենք նաև այս հարցը տալ, թե ինչո՞վ և ինչո՞ւ է Էջմիածինը սուրբ, որովհետև քարե՞րն են որոշ ձևով դասավորվել, թե՞ պարզապես որովհետև մենք սուրբ ենք ասում: Մայր Աթոռը անկրկնելի մեկ հատիկ Սրբություն Սրբոց է: Ինչո՞ւ: Պատասխանը պարզ է, որովհետև Աստված իջել է հայրենի հողի վրա, Ինքն է հայտնվել: Այնտեղ ենք մենք հանդիպել Նրան: Աստված այդ տեղը ընտրել է հայ ժողովրդի հետ Իր ուխտի համար: Կարող ենք ուրիշ եկեղեցի կառուցել, որտեղ բնականաբար ևս Աստված կլինի, մեր հավատքով կհայտնվի, բայց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այն միակ տեղն է, որն Աստված Ինքն է ընտրել` Ինքն իրեն մեզ հայտնելու, մեր կյանքը և մեզ սրբացնելու:
Աստվածային գործերը անքննելի են, նրանք բարձր են երկնքի պես, խոր ու անմեկնելի: Այդպիսին էր Միածնի էջքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վաղարշապատ քաղաք: Այդ շամանակ բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ կային, որոնք ավելի մեծ ու հզոր էին, ինչպես Հռոմը, բայց Միածինը իջավ հայոց փոքր ժողովրդի մոտ: Նշանակում է, որ մենք ընտրյալ ժողովուրդ ենք, ու Աստված միշտ էլ մեզ օգնական և պահապան է եղել ու վստահ եմ` պիտի լինի:
Մենք ունենք Սուրբ Էջմիածին, որի գլխավերևում շողում է Լուսավորչի կանթեղը, իսկ նրա հետևում փայլփլում են հայ հերոսների սրերը: Դարեր կգան ու դարեր կանցնեն, բայց Սուրբ Էջմիածինը կմնա` իր քարեղեն գոյությամբ ու, մանավանդ, իր ոգեղեն զորությամբ:
Մեր եկեղեցական պատմության ընթացքում հայոց կաթողիկոսները շատ անգամներ հարկադրված թողել են Սուրբ Էջմիածինն ու գնացել ուրիշ երկրներ: Բայց Սուրբ Էջմիածինը մնացել է հայության սրբավայրը` անկրկնելի և միակ այն ուխտավայրը, ուր ամեն հայ պիտի գնա` ինքն իրեն հայ քրիստոնյա զգալու:
Հաճախ մենք նայում ենք աշխարհին, հուսահատվում ենք և ասում, թե հնարավոր չէ աշխարհում հայ քրիստոնյա մնալ: Ի վերջո որոշում ենք բոլորի պես լինել, հոսանքին հակառակ չգնալ, որպեսզի կարողանանք ապրել: Բայց եթե մարդիկ իրենց շրջապատին նայեն, անպայման կհուսահատվեն: Սակայն շատ կարևոր է, որ մենք նայենք դեպի ներս, դեպի մեր հոգու խորքը, մեր էությունն ու հավատը, որտեղ Աստված անպայման ներկա է, եթե սրտով մաքուր ու արդար ենք:
Գարեգին արքեպս. Հովսեփյանցը 1918 թվականօն իր խոսքն է ուղում Սարդարապատի հերոսամարտին թրքական բանակների դեմ գնացող կռվի հայ քաջարի և անձնվեր զինվորներին.
«Հայրենակիցնե´ր, եղբայրնե´ր և որդինե´ր, հին դարերում, երբ հայոց զորքը պատրաստվում էր գնալ թշնամու դեմ, նրա հրամանատարները գալիս էին Էջմիածին` Կաթողիկոսի մոտ` նրա աջը համբուրելու ւ օրհնությունը ստանալու: Բայց այս անգամ վտանգն այնքան մեծ է և ահավոր, որ ես ահա Ս. Էջմիածնից եկել եմ ձեր բոլորի ձեռքը համբուրելու, որ փրկեք հայրենիքը… փրկեք ձեր պատիվտ, հայի պատիվը…»:
Սրբազան Հայրը այս խոսքերը ուղղել է հայ քաջարի զինվորներին, թրպեսզի փրկեին հայրենիքը, հայի պատիվը: Մեր պատիվը մեր հավատքն է:
Եկեղեցին մենք ենք և այդ պատճառով կարիք չկա փոխելու մեր ինքնությունը կամ հրաժարվելու մեր արմատներից:
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին հայ ազգի ինքնության խարիսխն ու հենարանն է: Հայ Եկեղեցին խորհրդանշող գերագույն խորհրդանիշն արարատանման Սուրբ Էջմիածինն է, որը հայրենի հողի ծնունդն է: Նոր Վարդանանք` Սարդարապատի հերոսները, իրենց համբույրը դրոշմեցին Սուրբ Էջմիածնի քարերին ու այնտեղից իրենց հետ տարան հաղթանակը դեպի Սարդարապատ: Այսօր մեզ համար ամեն մեկ օր կենաց ու մահու պայքար է: Ուզում ենք հայեցի ապրել, ամուր պահել մեր հավատքը և տեր կանգնել մեր ազգային ավանդություններին: Եթե այս է մեր պահանջը, ապա չբաժանվենք մեր ինքնությունը խորհրդանշող հավերժական լույսի ու հավատքի, հայոց քաջի ներշնչումի անսպառ օրրան Սուրբ Էջմիածնից, որտեղից լսում ենք մեր սուրբ ու քաջ հերոսների ձայնը` ներդաշնակված Աստծու ձայնի հետ:
Ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ հոշոտում են իրար, գիտությունը սրընթաց առաջ է ընթանում, մարդիկ ծուռ հայացքով են նայում իրաի: Ստեղծվում են նոր տեսություններ, նոր նշանաբաններ, նոր պայմաններ, մեռնում են թագավորություններ, ծնվում են նոր պետություններ, և այս արևի տակ ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե մի բան փոխվում է, նույնիսկ մարդն է փոխվում:
Ժողովրդական առածն ասում է. «Եթե ուզում ես ապրել երկու կամ երեք տարիներ, ցորեն ցանիր, եթե ուզում ես քսան և երեսուն տարիներ ապրել, ծառ տնկիր, իսկ եթե ուզում ես հարյուր և ավելի տարիներ ապրել, դպրոց կառուցիր, իսկ եթե ուզում ես հազար յոթ ահրյուր և ավելի տարիներ ապրել, եկեղեցի կառուցիր»: Ուրեմն այս 1700-ամյա Եկեղեցու խարիսխը, որին հենվեց հայ ժողովուրդը, դիմացավ բոլոր աղետներին ու փորձություններին, նույնիսկ ցեղասպանության, Սուրբ Էջմիածինն էր:
Երջանկահիշատակ և մեր բոլորի սիրելի Վազգեն Վեգհափառն իրեն հատուկ ներքին պոռթկումով բացականչում է.
«Սուրբ Էջմիածինը այն մայր հնոցը եղավ, ուր դարբնվեցին հայոց հանճարի անճառ ձևերը և այն գանձարանը, ուր մեկտեղվեցին այդ հանճարի լույս գոհարները:
Ս. Էջմիածինը մեր Սինա լե´ռն է, մեր Ակրոպո´լը, մեր Ս. Պետրո´սը:
Էջմիածինը սակայն անցյալ չէ միայն. նա նաև ներկա է և մեր ապագան: Նա կենդանի է ու մշտանորոգ: Ս. Էջմիածինը միշտ բաշխվում է ու չի նվազում, ինչքան բաշխվում, այնքան շատանում է, ինչքան լույս է սփռում, այնքան շողում է: Դարերը կգան, դարերը կանցնեն, նա միշտ կբարձրանա, կլուսավորի ու կներշնչի, կյանք տալով` կապրի:
Ծովերը, օվկիանոսները կամ օտար ձեռքերը մեզ կարող են բաժանել, բայց Էջմիածինը միշտ մոտ է մեզ: Եվ ինչքան հեռու, այնքան մե´րն է նա, այնքան դառնում է խորհուրդ ու հրաշք, երազ և իսկություն, հույս ու ստուգություն»:
Սխալվում են նրանք, որոնք կարծում են, թե հայ ժողովուրդը պաշտում է Սուրբ Էջմիածնի քարերը: Այդ շփոթությունն էլ ունեցավ պարսից Շահ Աբասը: Մայր Տաճարից քարեր տարավ Սպահան` զարգացնելու, շենացնելու և ճոխացնելու իր երկիրը, սակայն, ինչպես ասում է հայրենի գրող Ավետիք Իսահակյանը. «Էջմիածինը կառուցված է ոչ թե հաստաբեստ սյուների վրա, այլ հայ ժողովրդի հոգու և սրտի մեջ է և դրա համր էլ խորտակելի չէ և անսասանելի է»: Ուրիշ մի բանաստեղծ` Վահան Թեքեյանը, գրում է. «Եկեղեցին հայկական անառիկ բերդն է հայ հոգիին»: Եվ էջմիածնեցի մի բանաստեղծ էլ` Հովհաննես Հովհաննիսյանը, ավելացրել է.
Դարեր եկան, դարեր անցան, Էջմիածի´ն,
Քո հիմն անշարժ ու անսասան Էջմիածի´ն:
Երկրներ ավերող, ժողովուրդներ կոտորող և ոչնչացնող, աշխարհը հրի ու սրի սարսափների մեջ դողացող լենկթեմուրները, չինգիզխանները, շահաբասները հարգեցին և նույնիսկ խնայեցին Սուրբ Էջմիածինը` գլուխ խոնարհելով նրա սրբության առջև:
Պատմական դեպքեր շատ կան. դրանցից մեկն է այս.
17-րդ դարում, երբ պարսիկները օսմանցիներից գրավում են Արարատյան գավառը, շատ ավերածությունների շարքին, քանդում են նաև բոլոր եկեղեցիների զանգակատները:
Երբ քանդող բամակը մոտենում է Վաղարշապատին, հրամանատարը լուր է ուղարկում զորքերի սպարապետին. «Աշխարհի բոլոր հայերի ամենամեծ սրբարանի` Էջմիածնի Մայր Տաճարի առջև ենք, արդյոք պե՞տք է կործանեք նրա զանգակատներն էլ»:
«Ո´չ, – լինում է սպարապետի պատասխանը, – թողեք, որ մայրը հաճախ խոսի իր զավակների հետ, մի´ կտրեք նրա լեզուն»:
Պատասխանն ավելի քան անսպասելի ու զարմանալի է այդպիսի դաժան ու սարսափ ազդող դահիճների կողմից, բայց իրողություն է:
Սուրբ Էջմիածինը եղել է մեր մայրը, իր թեվերի տակ առել է իր վիրավոր զավակներին, իր վերջին վեղարն ու շուրջառը պատռել` սպեղանի և բալասան դարձնելու համար իր վիրավոր ձագերին: Նա մեր փառքն է, խիղճը, որովհետև ինչ որ ունենք քաղաքակիրթ աշխարհին ներկայացնելու, մենք այս բոլորը ստացել ենք Սուրբ Էջմիածնի միջոցով:
Թուլացնել Սուրբ Էջմիածինը նշանակում է սառեցնել հայ ժողովրդի ոգին: Սուրբ Էջմիածինը կա և պիտի մնա մեր հավտքի Սրբություն Սրբոցը: Հայ եկեղեցին այն միակ վայրն է, որտեղ մեր հոգիները թարմանում են: Օտարները կարիք չունեն եկեղեցու շաղախին իրենց դիմագիծը պահելու, բայց վա՜յ այն հայ քրիստոնյային, որը կհեռանա ու կմոռանա Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի ճանապարհը:
Սուրբ Մաշտոցն իր լուսաբաց աչքերով Սուրբ Էջմիածնի օրհնության լույսի ներքո տեսավ հայոց ոսկեղեն լեզվի աստվածատուր նշանները և իր սուրբ աջով, որպես նոր կտակ իր ժողովրդին, գծագրեց հայատառ առաջին խոսքերը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Նույն ինքը` Մեսրոպ վարդապետը, Սուրբ Սահակ հայրապետն ու նրանց աշակերտները, թարգմանիչ մեծ սուրբերը անխոնջ տքնությամբ Սուրբ Էջմիածնի կամարների ներքո թարգմանեցին Սուրբ Գիրքը և անմար ջահը վառեցին հայ դպրության ու գրականության, հիմքը դրեցին հայ դպրոցի, որը դարձավ վահան ամրության:
Ազգիս ամենաօրհասական պահերից մեկին, երբ հայի լինելիությունն էր որոշվում, նույն ինքը` Վաղարշապատի Կաթողիկեն, օրհնեց սուրը Վարդանի «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»: Ավարայրի դաշտում Սուրբ Էջմիածնի աղոթքով, Լուսավորչի խաչվառով ու լուսաճաճանչ խաչով Սուրբ Ղևոնդ Երեցն ու նրա հոգևոր եղբայրները դուրս եկան անհաղթելի թվացող թշնամու դեմ:
Մեր պատմության հնարավորություններով լի այս օրերին դարձյալ Սուրբ Էջմիածինն է, որ հակառակ ժամանակի բազում դժվարությունների ու պատահարների, շարունակում է իր պատմական աստվածատուր առաքելությունը` կենտրոնաձիգ իր ներուժով հրապուրելով և խթան հանդիսանալով հայրենիքի վերաշինության և ծաղկման աշխատանքներին:
Հայ ժողովրդի պատմության ամենահուսահատական օրերին Սուրբ Էջմիածինը հավատքի ամրոց, սխրանքի բարձունք, ոգեշնչման փարոս, հույսի աղբյուր, քաջալերության օրրան և սիրո ներշնչում դարձավ մեր ժողովրդի զավակների համար` ամրության կապ լինելով աշխարհացրիվ մեր ժողովրդի հատվածների միջև:
Փա՜ռք Սուրբ Էջմիածնին. թող անսասան մնա մեր հավատքի Տունը Արարատի անմիջական շուքի ներքև, որպեսզի Լուսավորչի անմար կանթեղից ճառագայթող հավատքի ու անմահության լույսը պայծառ շողա մեր ամբողջ ժողովրդի վրա, ամենուր, ուր որ նրանք ապրում են` հավատարիմ Ամենայն Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որի հարազատ ու հավատարիմ զավակներից մեկն էլ ես եմ` իբրև Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջանավարտ, և հպարտ եմ դրանով և հավատարիմ մեր նախնիների սուրբ հավատքին, Սուրբ Մեսրոպի Այբ, Բեն, Գիմ-ին և իրենց արյունը թափած մեր քաջարի հերոսների անընկճելի մարտնչումներին: Ամեն (Հովսեփ Ավ. Քհն. Հակոբյան, Ճշմարտախոս քրիստոնյան, Ս. Էջմիածին, 2008, էջ 9-17):

Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյան
Գևորգյան հոգևոր ճեմարան
Զ լսարան

loading...

Կարդացեք նաև

ՇՈՂԱ՜, ՇՈՂԱ՜, ԲԱՐԻ՜ ԱՐԵՎ, ՀԻՎԱՆԴ ԵՄ…

admin

Քառասուն մանուկների վկայաբանությունը

Սուսի Միսակյան

Ինչո՞ւ է ծխելը համարվում մեղք

admin