Image default
Զարմանազան

Տասը մթերք հոգնածության դեմ

skin-healthy-foodԼավ սնունդն այն չէ միայն, որը հագեցնում է քաղցը: Ճիշտ ընտրված մթերքները ոչ միայն կհագեցնեն քաղցը, այլև էներգետիկ լիցքեր կհաղորդեն Ձեզ, բարձրացնելով կյանքի որակը:

Եթե ուտելիքը չի վերացնում հոգնածությունն ու նոր ուժ հաղորդում ձեզ, նշանակում է Դուք ուտում եք սխալ մթերքներ:

Չէ՞  որ, հոգնածությունը  միայն անհարմարավետության զգացողություն չէ, այն կարող է դառնալ քրոնիկական և առաջացնել տարբեր հիվանդություններ:

Իսկ ելք կա. կան մթերքներ, որոնք սննդարար են, դյուրամարս են, և օրգանիզմին տալիս են անհրաժեշտ էներգիա: Այստեղ կներկայացնենք տասը մթերք, որոնք կօգնեն հաղթահարել հոգնածությունը:

1. Վարսակ

Այն իր մեջ պարունակում է մագնիում, ֆոսֆոր և վիտամին B1 (թիամին) : Այս նյութերը  վարսակը դարձնում են հոգնածության դեմ պայքարելու իդեալական մթերք: Ներառեք այն ձեր նախաճաշի մեջ: Որպեսզի այն դառնա ավելի սննդարար, կարող եք ավելացնել որևէ միրգ, ընկույզ կամ արևածաղիկի սերմ:
2.Յոգուրտ

Շատերի կողմից սիրված այս մթերքը շատ օգտակար է` այն թեթև է, դյուրամարս: Հետազոտությունները ցույց են տվել, որ յոգուրտի մեջ պարունակվող նյութերը օգնում են պայքարել քրոնիկական հոգնածության դեմ: Այն իր մեջ պարունակում է օգտակար  բակտերիաներ, որոնք նպաստում են սննդի մարսմանը և աղիներում պահպանում են առողջ միկրոֆլորա:

 3.Սպանաղ

Այն իր մեջ պարունակում է շատ կարևոր մի էլեմենտ` երկաթ, որն անհրաժեշտ է հեմոգլոբինի առաջացման և թթվածնի տեղաշարժման համար: Երկաթը նպաստում է օրգանիզմում էներգիայի առաջացմանը, Իսկ երկաթի դիֆիցիտից առաջանում է արագ հոգնածություն: Լավ մարսողության և էներգիայի առաջացման համար անհրաժեշտ է նաև մագնիում, որը կա սպանաղի մեջ: Մագնիումի պակասությունը հանգեցնում է դեպրեսիայի, անքնության, ախորժակի կորստի: Սպանաղի մեջ կա հոգնածության դեմ պայքարող ևս մի կարևոր էլեմենտ`կալիում, որի պակասությունից առաջանում է մկանային թուլություն:

Թարմ սպաղը կարող եք ավելացնել սալաթին, ապուրներին և այլ  ճաշատեսակներին:

4. Ընդեղեն և սերմեր

Սրանք հանդիսանում են մագնիումի հարուստ աղբյուր: Իսկ իրենց մեջ պարունակող տրիպտոֆանի ամինաթթուն նպաստում է առողջ քնին: Նրանք հարուստ են նաև սպիտակուցներով և օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք հանդիսանում են էներգիայի լավ աղբյուր, օգնում են բարձրացնել տրամադրությունը և հաղթահարել հուզական հյուծվածությունը:

5.Հատիկ լոբի

Իր մեջ պարունակվող клетчатки,այի շնորհիվ լոբին բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը և խոզանակի նման մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից:Օգնում է պահպանել կայտառությունը: Այն իր մեջ պարունակում է մագնեզիում, պղինձ, մագնիում և կալիում,վիտամին B1,  երկաթ, որոնք նպասում են էներգիայի առաջացմանը և խթանում են արյան շրջանառությունը, ամրապնդում են իմունային համակարգը և օդրանով իսկ օգնում են հաղթահարել հոգնածությունը:

6.Թարմ սկուբրիա

Այս ձկան մեջ պարունակվող B12 վիտամինը անհրաժեշտ է արյան բջիջներին թթվածին տեղափոխելու համար: Այս վիտամինի պակասության դեպքում առաջանում է սակավարյունություն: Իսկ երբ պահպանվում է այս վիտամինի անհրաժեշտ մակարդակը ապա մեր բջիջներն ունենում են բավարար քանակությամբ թթվածին և մեր օրգանիզմը լիցքավորվում է անհրաժեշտ էներգիայով: Սակայն այն պետք է օգտագործել միմիայն  թարմ վիճակում:
7. Նուռ

Պարունակում է A, B, C, E, P վիտամիններ, կալցիում, մագնիում, կալիում, մագնեզիում, կոբալտ: Հագեցնում է մեր օրգանիզմը էներգիայով, բարձրացնում է դիմադրողականութնուն տարբեր վարակների նկատմամբ, բացում է ախորժակը:

Օրեկան ցանկալի է խմել մեկ բաժակ հյութ, կամ ուտել կես նուռ:

8. Ցորենի ծլեցրած հատիկներ

Պարունակում է E և  B խմբի վիտամիններ, երկաթ, կալցում, ֆոսֆոր, մագնիում, Օգնում է օրգանիզմին ստանալ լեցիտին, որը սնում է մեր նյարդային համակարգը:

Օրեկան չափաբաժինը` 100 գրամ, ծիլերը կարելի է ավելացնել նաև սալաթներին:
9.Հավի կրծքամիս

Հավի միսը և հատկապես կրծքամիսը, հարուստ է երկաթով, որը շատ կարևոր դեր ունի մեր օրգանիզմի համար: Եվ եթե այս էլեմենտը մեր օրգանիզմում բավարար է, մենք ակտիվ ենք, իսկ պակասության դեպքում  մեզ տանջում է հոգնածությունը:

10.Հապալաս

Հապալասը բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը: Ցանկալի է օգտագործել թարմ վիճակում, կարելի է նաև սառեցրած, կամ յոգուրտի և այլ մրգերի հետ համատեղ:

 

loading...

Կարդացեք նաև

Դեկտեմբերի 19-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

admin

Երկվորյակներին բարդ օր է սպասվում։ օգոստոսի 6-ի աստղագուշակ

admin

23ամյա տատիկը

admin