Տեղի է ունեցել Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը

001.thumbԵրևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը, որը մեկնարկել է ֆլեշ-մոբով. ազգային և ժողովրդական երաժշտության և շատրվանների ռիթմիկ ջրացայտերի ներքո երիտասարդները ներկայացրել են պարային կատարումներ:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով նշել է, որ գունաձայնային շատրվանների նոր երաժշտացանկը կազմվել է երաժշտական տարբեր ուղղություններ ներկայացնող երգերից ու երաժշտություններից, որպեսզի հնարավորին բավարարի բոլոր երաժշտասերների երաժշտական նախապատվություններն ու ճաշակը:

Ցանկում ներառված են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան բազմաժանր ստեղծագործություններ՝ դասականից մինչև ժամանակակից:

loading...

Նմանատիպ նյութեր