Image default
Հասարակություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

Հայկ Մարությանը կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում։

Այս մասին հայտնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։

Հիշեցնենք, որ այսօր հրավիրված նիստին, որտեղ քննարկվում էր քաղաքապետի թեկնածուի հարցը, մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կուսակցությունը Երևանի քաղաքապետի 4 թեկնածու ուներ՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել հուլիսի 9-ին։ Երևանում ավագանու վերջին ընտրությունն անցկացվել էր 2017 թվականի մայիսին, և նա առավելագույն ձայներով դարձել էր Երևանի քաղաքապետ:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

loading...

Կարդացեք նաև

Ինչի՞ մասին են գրում հայերը Ֆեյսբուքում

Սուսի Միսակյան

ՀՀ վարչապետը պարգևատրել է Ղուկաս Ուլիխանյանին

admin

Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակները

admin