<

Օնլայն պայքար աղանդների դեմ

«Հայերը ՈՉ են ասում ԱՂԱՆԴՆԵՐԻՆ/ ՀԵՐՁՎԱԾՆԵՐ» էջը, ինչպես նաև «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ ԻՀԱՐԿԵ ԱՂԱՆԴ Է = WORD OF LIFE SURELY IS A SECT, SCHISM » խումբը գրավել է շատերի ուշադրությունը:
Արդյո՞ք օնլայն պայքարը նշանակալի փոփոխություն կտա կնճռոտ խնդրին և մինչև ու՞ր կարող է հասնել այս պայքարը: Պատասխանում է խմբի նախաձեռնող, հայաստանյան հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ):

 

-Այսօր աղանդավորների թիվը գնալով աճում է, պետական պաշտոնյաներ ու հայտնի մարդիկ են ինտեգրվում տարբեր աղանդավորական խմբերի: Որո՞նք կարող են լինել դրա օբյեկտիվ պատճառները:

– Առաջին ու ամենակարևոր պատճառն այն է, դա այն որ ՀՀ-ը ինտեգրվելով Եվրոպային, շատ հաճախ չի հետևում, ինչ է գրված այն փաստաթղթերում, որոնց տակ ստորագրում է:

 

-Դուք ֆեյսբուքում նախաձեռնել եք պայքարի նոր` օնլայն ձև, ի՞նչը առիթ հանդիսացավ ձեր նախաձեռնությանը?

-Համացանցում բավականին երկար ժամանակ է շոշոփվում աղանդների քայքայիչ գործունեության խնդիրը, սակայն միայն վերջերս հասարակությունը սկսեց ավելի լուրջ վերաբերվել այս հարցին:  Առիթները շատ էին. Եհովայի վկաների հայցն ընդդեմ Հ1-ի, նույն աղանդի մասնակիցների հարձակումը Տեր Եսայի քահանայի վրա, ինչպես նաև Կյանքի Խոսք աղանդի հետևորդների բուռն արձագանքը youtube-ում տեղադրված աղանդի գործունեությունը պարզաբանող տեսահոլովակներին,  և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի կողմից կազմակերպված ստորագրահավաքը ընդդեմ հոգևորսության:

 

-Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք Ֆեյսբուքի միջոցով հասնել որոշակի դրական արդյունքերի աղանդավորների դեմ պայքարում:

-Պետք է օգտագործել բոլոր հնարավոր օնլայն միջոցները, որպեսզի մարդկանց տեղյակ պահել աղանդների իրական շարժառիթների մասին, որպեսզի նրանք ում ուղեղը չեն հասցրել լվանալ, չենթարկվեն հոգևորսության: Ես շատ ուրախ եմ որ Մայր Եկեղեցին արդեն սկսել է ուշադրություն դարձնել համացանցին, և շատ հոգևորականներին արդեն կարելի է հանդիպել և Ֆեյսբուքում:

 

-Ֆեյսբուքում կյանքի խոսք եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանը հաճախ է անում գրառումներ, տեղադրում վիդեոներ իր քարոզներից:  Բանն այն է, որ շատ լայքեր են ունենում նրա գրառումները, ի՞նչ եք կարծում այս օնլայն հոգեվորսություն չէ :

-Դա էլ է հոգևորսության ձև, չնայած աղանդը ավելի նպատակասլաց աշխատում է համացանցից դուրս օգտագործելով մարդկանց կամքը թուլացնող և զոմբիացնող տեխնոլոգիաներ: Լայքերը հիմնականում անում են արդեն աղանդի ներսում գտնվող մարդիկ: Վերջին զարգացումները Ֆեյսբուքում ցույց տվեցին, որ աղանդի անդամները չեն խորշում համացանցում օգտագործել տարբեր տիպի էթիկայից դուրս հնարքներ՝ չկարողանալով փաստերով պատասխանել աղանդին ուղղված հարցումներին:

 

-Իսկ չե՞ք կարծում,  հնարավոր է մարդիկ իրավունք չեն վերապահում իրենց ինչ-որ բան ձեռնարկել, որպեսզի չխախտեն  ՀՀ  « խղճի հավատքի » ազատության մասին  օրենքը:

-Սույն օրենք մեծ փոփոխությունների կարիք է զգում, քանի որ ընդունվել է հապշտապ և միջազգային կառույցների ճնշման ներքո: Օրենսդրական փոփոխությունների նախագիծ ժամանակին ներկայացվեց, սակայն հասարակության պասսիվության և արևմտյան շահերը սպասարկող մարդկանց և կազմակերպությունների ուժերով հետագա ընթացք չստացավ: Քանի որ ներկա պահին հասարակությունը ընդվզում է աղանդների գործունեության դեմ, իմ կարծիքով ժամանակն է օրակարգի մեջ վերադարձնել սույն նախագիծը:

 

-Շնորհակալ ենք Ձեր հայրենանվեր գործի համար: Համոզված ենք որ ձեր աշխատանքը կտա իր դրական արդյունքը, և մեր հայրենակիցները հնարավորինս հեռու կմնան քայքայիչ աղանդներից:

-Ես էլ եմ շնորհակալ հարցին անդրադառնալու համար

 

трафик на сайт купить
loading...

Related posts