Image default
Զարմանազան

Ֆեյսբուքյան սերիալ ձեր մասնակցությամբ

Հոկտեմբերի 11-ից Ֆեյսբուքում ստեղծված հատուկ էջում կսկսվի «Aim High» սերիալի ցուցադրությունը:

Ինչպես  հայտնում է Reuters-ը սերիալում օգտագործվելու են ինֆորմացիաներ  ցանցի օգտատերի պրոֆիրլներից:

Warner Bros. ստուդիան, որը նկարահանում է « Aim High» սերիալը, ֆիլմի ժանրը անվանել է «սոցիալական սերիալ»:

Որպես սերիալի բաղկացուցիչ մաս կօգտագործվեն երաժշտությունը, լուսանկարները և օգտատերերի էջերի տեսանյութերը:

Օրինակ, գլխավոր հերոսը դպրոցում քայլում է ձեռքին դասարանի նախագահի թեկնածուի պատկերը: Այդ թեկնածուի լուսանկարի փոխարեն դիտողը կտեսնի սեփական դեմքը, վերցված իր պրոֆիլից:

Այս եղանակով սերիալի ստեղծողները հույս ունեն գրավել երիտասարդ լսարանի ուշադրությունը: Նրանք ենթադրում են, որ ֆիլմը ամենից առաջ կհետաքրքրի  14- 34  տարեկան աղջիկներին:

Սերիալը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ի օգտատերերին:

Որպես ռեժիսոր հանսես կգա ՄակՋին (McG), ով  ճանաչված է «Չարլիի հրեշտակները» և «Տերմինատոր. Գալիս է փրկիչը» ֆիլմերով:

Գլխավոր  դերը` դպրոցականի, որը նաև գաղտնի գործակալ է, կկատարի «Մթնշաղ» ֆիլմի դերասան Ջեքսոն Ռետբոունը:

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Ամենաբազմամարդ ընտանիքը

admin

7 պատմական հանելուկներ, որոնք մինչ օրս հանգիստ չեն տալիս մոլորակի ամենապայծառ ուղեղներին

admin

Մերկ տղամարդկանց այս հրաշալի պարն արդեն ունի 14 միլիոն դիտում

admin