Image default
Զարմանազան

1975թ. սեպտեմբերի 4-ին Առաջին անգամ եթեր է հեռարձակվում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը

Խաղն առաջին անգամ Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվում է 1975թ. սեպտեմբերի 4-ին, և անմիջապես գրավում է հեռուստադիտողի ուշադրությունը: Իր երկարատև և հետաքրքիր կյանքի ընթացքում այն ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ, երկրպագուներ, գործընկերներ և խաղասեղանի շուրջ նստել ցանկացողներ:
Խաղը մշտապես փոփոխվել է. ստեղծագործական կոլեկտիվը հնարել է խաղի նոր կանոններ, շատացել են թիմերը, փոխվել են ինտելեկտուալ առաջատարները, կատարելագործվել է խաղային տարածությունը:
Այսօրվա խաղը տարբերվում է 10 կամ 20 տարի առաջ ցուցադրված խաղերից:
1979թ-ից սկսած մասնակիցները կոչվում են գիտակներ, խաղում ի հայտ է գալիս առաջին երաժշտական ընդմիջումը, 1983թ. հայտնվում է սև արկղը, իսկ 1986թ, հոկտեմբերի 24-ին տեղի է ունենում առաջին ուղիղ եթերը:
1975թ. անփոփոխ հեղինակը, իսկ 1978թ. նաև հաղորդավարն է եղել «Իգրա» հեռուստածրագրերի գլխավոր տնօրեն, «ՏԵՖԻ» հեռուստատեսային արվեստների ակադեմիայի ակադեմիկ Վլադիմիր Վորոշիլովը:
Իսկ նրա մահից հետո վիկտորինայի հաղորդավարն է «Սեր առաջին հաացքից» հեռուստահաղորդման Էքս-հաղորդավար Բորիս Կրյուկը:

loading...

Կարդացեք նաև

Մարդկանց ստախոսության աստիճանն ըստ կենդանակերպի նշանի

admin

Ջուրը հիշողություն ունի

admin

Նշանավոր մարդիկ մեծ քիթ ունեն