Image default
Աֆիշա

“Արարատ”- “Իմպուլս” 2:1

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ մրցափւլի “Արարատ”- “Իմպուլս” հանդիպման վերջնամասում, երբ արարատցիները հաղթում էին 2:1 հաշվով , հյուրերը հաշիվը հավասարեցնելու նպատակով գրոհում էին ամբողջ թիմով: Խաղընկերներին էր միացել նույնիսկ դարպասապահ Մայիս Ազիզյանը:

Անկյունայինի խաղարկման ժամանակ նա մրցակցի տուգանային հրապարակում էր և օդային պայքարում բախվեց արարատցիների դարպասպահ Ֆոլի Ժեռուդի հետ: Դրա հետևանքով մրցակցի դարպասպահը ընկավ գետնին և չէր շտապում բարձրանալ, ինչը, բնականաբար, հյուրերի ֆուտբոլիստների սրտով չէր: Իսկ երբ Ազիզյանն այդ դրվագից հետո շտապում էր վերադառնալ սեփական տուգանային հրապարակ, հանդիպման մրցավար Գևորգ Եղոյանը կարմիր քարտ ցույց տվեց Ազիզյանին:

Քանի որ դիլիջանյան թիմը արդեն կատարել էր թույլատրելի քանակի բոլոր փոփոխությունները, “Իմպուլսի” դարպասը պատրաստվեց պաշտպանել Տիգրան Ոսկանյանը: Սակայն կիսապաշտպանին այդպես էլ հնարավորություն չտրվեց դրսևորելու դարպասապահի իր ունակությունները, քանի որ քիչ անց խաղն ավարտվեց:

Աղբյուր armsport.am
Լուսանկարը` ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի

 

loading...

Կարդացեք նաև

Երևանի պետական կամերային թատրոն: «Տիտանիկ. made in Armenia»

admin

one image fit in everywhere

admin

“Forceful Feelings” բալետային համույթը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

admin