Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Կենդանաբանական այգու առաջին խնամակալը

Երևանի Կենդանաբանական այգին ու «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» մշակել են կենդանիների խնամակալման ծրագիր` ցանկացած մարդ կամ կազմակերպություն կարող է խնամակալ դառնալ որևէ կենդանու: Խնամակալությունը սկսվում է տարեկան 20 000 դրամից մինչև 100 000դրամ: Այսօր առաջին խնամակալը ստացել է իր խնամակալության վկայականը: Փոքրիկ Լևոն Մխիթարյանը չգիտեր իր անակնկալի մասին: Լևոնի ծննդյան առթիվ նրա ծնողները կազմակերպել էին այս հետաքրքիր անականկալը և Լևոնը դարձավ լամայի խնամակալը, որին նա իրավունք ունի անուն դնելու : Ի դեպ այն խնամակալները ովքեր կվճարեն 100 000 դրամ հնարավորություն կստանան օնլայն հետևել կենդանուն: Ըստ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի այս ակցիան ապագա կունենա օրինակ ծառայելով ծնողներին և ծնողներն էլ ցանկություն կհայտնեն խնամակալության վերցնել որևէ կենդանու, որին մանկուց սիրել են:

հեղինակ ` ֆոտոլրագրող Հայկ Կարապետյան

loading...

Կարդացեք նաև

Հայերի սիրած մուլտֆիլմները

Սուսի Միսակյան

2005 թվականի այս օրը կյանքից հեռացավ Հովհաննես Պողոս II-ը

admin

Հայաստանում նշվում է ծխելու դեմ պայքարի ազգային օրը

admin