Արմավիր քաղաքն ու իր մշակութային կյանքը

9

Երեկ Արմավիր քաղաքը բոլորեց իր 80 ամյակը, թերևս ոչ մի տոնական միջոցառում չհիշեցրեց մեզ այդ մասին, սակայն մենք որոշեցինք պարզել, թե ինչպիսին է Արմավիր քաղաքի մշակութային կյանքը:

Միայն  նախապես հիշեցնեմ, որ  քաղաքն ունի 46000 ազգաբնակչություն, 10 միջնակարգ դպրոց, 3 ուսումնարան, գեղարվեստի, երաժշտական դպրոցներ, շախմատի դպրոց, բուսակենդանաբանական այգի և այլն:

Այսպիսի քաղաքում մշակութային կյանքը պետք է որ եռար, երիտասարդները լինեին ավելի քան ակտիվ:

Մենք զրուցեցինք Մրգաշատի «Խաղք» տիկնիկայի թատրոնի դերասան, Արմավիրի MNN հեռուստաընկերության «KOKO club» հումորային ակումբի դերասան  Վլադիմիր Սաղոյանի հետ, ով կարծում է, որ  Արմավիրում մշակութային կյանքը մեռած չէ, բայց ոչ էլ բարձր մակարդակի վրա է:

Երիտասարդների մեջ, ըստ Վլադիմիրի, պակասում է սրտացավությունը:

Քաղաքը ունի բազմաթիվ խնդրիներ. ջրի, բնապահպանական և այլն, սակայն Վլադիմիրը մի բան է երազում, քազաքում տեսնել թատրոն` պետական թատրոն:  Դա կօգներ երիտասարդներին արվեստի շփվելու:

Իսկ ինչու երեկ ոչ մի միջոցառում չկազմակերպեցին երիտասարդները, Վլադիմիրը պատասխանեց լսած ասեկոսեներից ենթադրություն անելով. «Որքանով որ տեղյակ եմ, կլինի աշնանը և մեծ մասշտաբով»:

Իսկ մենք Արմավիր քաղաքում շատ հետաքրքիր բաներ գտանք մեզ համար, ինչպես օրինակ  «Խաղք» թատրոնն ու նրա ղեկավարը:

Խոստանում ենք թատրոնին նվիրել արժանի մեկնաբանություն:

Սուսի Միսակյան