Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Ջոնի Դեպը ելույթ է ունեցել Կուպերի համերգին: (վիդեո)

Դերասան Ջոնի դեպը հանդես է եկել երեկ երեկոյան «100 club» -ում կայացած Էլիս Կուպերի համերգին,- հայտնում է Blabbermouth կայքը:

Դեպը բեմ է բարձրացել երկու երգ կատարելու համար. “I’m Eighteen” և “School’s Out”. Դերասանի մասնակցության մասին նախօրոք չի հայտարարվել: Facebook-ում հայտնված նկարներից դատելով , Ջոնի Դեպը կիթար է նվագել Կուպերի խմբի հետ:

«100 club»-ում ելույթ ունենալուց առաջ Կուպերը նշել է, որ հաճախ չի նվագում այդպիսի փոքր դահլիճներում (տեղավորում է 350 հանդիսատես), չնայած կարծում է, որ ռոք երաժշտությունը ծնվել է հենց այդպիսի ակումբներում:

 

Այս պահին Էրիկ Կուպերը աշխատում է իր նոր «Welcome 2 My Nightmare» ալբոմի վրա, որը վաճառքի դուրս կգա 2011 թվականի վերջերին: Ալբոմը կլինի «Welcome to My Nightmare» ձայնասկավառակի շարունակությունը, որը թողարկվել է 1975 թվականին:

 

 

loading...

Կարդացեք նաև

69 ամյա Պոլ Մակկարտնին նոր ալբոմ է պատրաստում

10 հայտնի տղամարդ, որոնք սիրում են դիմահարդարվել

admin

Քանյե Ուեսթը 3 մլն դոլարով վաճառել այն տունը, որտեղ ապրում էր մինչեւ ամուսնանալը

admin