Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Շրջակա միջավայրն ազդում է ինտելեկտի վրա

Ամերիկացի բժիշկները անցկացրել են մի հետազոտություն, որի ընթացքում ուսումնասիրել են Նյու Յորքի տարբեր շրջանների 249 երեխաների, որոց մայրերը հղիության ընթացքում ապրել են քաղաքի տարբեր աստիճանի աղտոտվածություն ունեցող շրջաններում:
Դպրոցից առաջ, 5 տարեկան հասակում երեխաներին թեսթավորեցին`ստուգելով նրանց IQ մակարդակը: Այն երեխաների մոտ, ում նախածննդյան շրջանը անցել էր քաղաքի առավել աղտոտված շրջաններում, ինտելեկտի մակարդակը 4 -5 բալով ավելի ցածր էր, քան մյուսներինը: Այդ տարբերությունը հավանաբար կանդրադառնա նաև նրանց հետագա առաջընթացի վրա:
Քանի որ բնակության վայրը որպես կանոն կախված է մարդկանց եկամուտների չափից, պարզ է դառնում, թե ինչու աղքատ ընտանիքների երեխաները ավելի վատ են սովորում, քան նրանց ունևոր հասակակիցները:
Անցկացված հետազոտության մասնակիցներից 146-ը`56%, հենց այդպիսի երեխաներ են:
Հետազոտողները պլանավորել են դպրոցներում հաճախակի անցկացնել նմանատիպ թեսթավորումներ և մոնիտորինգներ պարզելու համար բնակության վայրի և շրջակա միջավայրի ազդեցությունը երեխաների առողջության վրա:

loading...

Կարդացեք նաև

Լիցքաթափվեք և զվարճացեք

Մարդն ունի վեցերորդ զգայարան

admin

Հետաքրքիր փաստեր շոկոլադի մասին

admin