Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Ժան-Ժակ Ռուսոյի ծննդյան օրն է

Բռնությունը ստեղծել է առաջին ստրուկներին, վախկոտությունը նրանց հավերժացրել է:

Հունիսի 28-ը լուսավորության դարաշրջանի նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ժան-Ժակ Ռուսոյի ծննդյան օրն է։ Նա

քաղաքաիրավական ուսմունքների պատմության մեջ իր առանձնահատուկ տեղը զբաղեցրեց իբրև վառ և յուրօրինակ մտածող: Նրա հասարակական ու փիլիսոփայական հայացքները շարադրված են «Դատողություններ. նպաստել է արդյո՞ք գիտությունների և արվեստների վերածնունդը բարքերի մաքրման վրա», «Դատողություններ մարդկանց միջև անհավասարության ծագման և հիմքերի մասին», «Քաղաքական տնտեսման մասին», «Դատողություններ հավերժական աշխարհի մասին», և այլ աշխատություններում: Ռուսոն նաև երաժշտագետ էր, երգահան և բուսաբան: Ողջ կյանքի ընթացում նա պահպանեց հավատը մարդկային մտքի վերափոխիչ ուժի և այդ ուժով աշխարհը վերափոխելու հնարավորության հանդեպ: «Միայն խանդավառ հոգիներն են կարողանում պայքարել ու հաղթել։ Բոլոր մեծ ջանքերը, բոլոր վեհ գործերը պատկանում են նրանց։ Սառը դատողությունը ոչ մի գեղեցիկ բան երբեք չի կատարել։ Եթե ուզում ես երջանիկ լինել` եղիր, բայց մեզնից շատերը ուզում են ուրիշներից ավելի երջանիկ լինել, որը գրեթե անհնարին է, որովհետև ուրիշները միշտ էլ մեզ թվում են ավելի երջանիկ, քան ինքներս ենք: Երջանկությունը ոչ թե այն է, երբ միշտ անում ես` ինչ ուզում ես, այլ այն է, երբ միշտ ուզում ես այն, ինչ անում ես»,- ասում էր Ռուսոն:

loading...

Կարդացեք նաև

Ջորջ Օրուելի ծննդյան օրն է

admin

Այս օրն է ծնվել Ալեքսանդր Մանթաշյանը

admin

Ռոբերտ Սահակյանցը այսօր կդառնար 62 տարեկան

admin