Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Ովքե՞ր են ինքնասպանները

Ինքնասպանության հիմնական պատճառը դեպրեսիան է: Իր հերթին դեպրեսիան որպես հոգեվիճակ առաջանում է, որևէ կարևոր հարցի պատասխան գտնելու անկարողությունից: Այսինքն վերլուծության այս փուլում կարելի է նշել, որ ինքնասպանը` իրեն խիստ հուզող որևէ հարցի պատասխան գտնել չկարողացող անձ է, ինչը արդեն թուլության նշան է… Սակայն հարցն ունի նաև այլ կողմ` դեպրեսիային նախորդող հոգեբանական փուլերը: Մարդը բախվելով որևէ դժվարության անցնում է հինգ հոգեբանական փուլ`
– Հերքում (հրաժարվում է հավատալ տեղի ունեցածին),
– Ագրեսիա (դա ինքնապաշտպանական բնազդ է, ոչնչացնելով պահպանել սեփական անձը),
– Մեղավորների որոնում (ևս ինքնապաշտպանական բնազդ է, այդպիսով անձը ձգտում է դեպքի համար իր պատասխանատվությունը բարդել ուրիշներին),
– Դեպրեսիա (այն շրջանն է երբ անձը փորձում է գտնել իրեն հուզող հարցի լուծումը),
– Համակերպում (այս շրջանում անձը համակերպվում է խնդրի անլուծելիության հետ):
Փաստորեն ինքնասպանները կանգ են առնում հոգեբանական դժվարության բախվելու չորրորդ փուլում: Իսկ ինչն է խանգարում շարունակել ապրել և անցնել հինգերորդ փուլ?: Միակ պատճառը որը վերոնշյալ պարագայում որրէ կերպ կարող է կապվել ուժեղության հետ, դա անլուծելի խնդրի հետ ապրելը սեփական արժանապատվությունից վեր դասելն է: Սակայն իմ կարծիքով ցանկացած անլուծելի խնդիր որևէ կերպ չի վարկաբեկում անձի ինքնասիրությունը քան ինքնասպան լինողի հարազատների դրությունը իրենց հարազատի ինքնասպանությունից հետո: Հեռանալով կյանքից ինքնասպանը թողնում է մեծ վիշտ իր ընտանիքին, թողնում է բազմաթիվ բարդույթներ իր հարազատներին: Միևնույն ժամանակ հատկանշական է, թե ինչպես է հեռանում ինքնասպանը կյանքից`
– կամուրջից ցած նետվելով` այսինքն իրենից հետո իր հարազատներին թողնելով այլանդակված մարմին, իսկ կենդանի մնալու պարագայում շարունակում ապրել որպես հաշմանդամ,
– կախվելով`այսինքն իրենից հետո թողնելով կապտած դեմքով և դուրս պրծած աչքերով մարմին, իսկ պարանի կտրվելու և կենդանի մնալու պարագայում շարունակում ապրել արյունազեղման հետևանքով առաջացած տեսողության կորստի կամ խոսքի խանգարման հետ,
– դեղահաբերի ընդունմամբ` այս պարագայում մարդու մահվանը նախորդով րոպեներին օրգանիզմը փորձում է փրկվել փսխման (հետ տալու) ռեակցիայի միջոցով և դեպքերի մեծամասնության ժամանակ մարդու դիակը հայտնաբերում են փսխման գարշահոտ զանգվածի մեջ, իսկ եթե մարդուն հասցնում են փրկել մեծ է հավանականությունը, որ մարդու մոտ մտավոր, երիկամային կամ տղամարդկանց մոտ նաև սեռական խանգարում կառաջանա:
Այսպիսով, եթե մարդը որոշում է ինքնասպան լինել համարելով իրեն ուժեղ, նա հեռանում է ուժեղիn ոչ վայել ձևով: Միևնույն ժամանակ կյանքն անկանխատեսելի է, և բացառված չէ, որ այն ակնթարթների երբ ինքնասպանը ապրում է իր կյանքի վերջին րոպեները լուծվի անլուծելի թվացող խնդիրը…
Հետևեությունները թողնում եմ Ձեզ, միևնույն ժամանակ խնդրում եմ ավելի ուշադիր լինել Ձեզ շրջապատող մարդկանց հանդեպ: Միգուցե նրանցից մեկը գտնվում է ինքնասպանության սարսափելի որոշումը կայացնելու եզրին, քիչ չեն դեպքերը երբ ինքնասպանի արարքը մեծ զարմանք է առաջացնում նրա շրջապատում…

loading...

Կարդացեք նաև

Եգիպտոսում վերականգնել են փարավոն Ռամզես II Մեծի 30 տոննա կշռող արձանը

admin

Այսօր Վեհափառի ծննդյան օրն է

Գրական-ստեղծագործական և Լուսանկարչական աշխատանքների հանրապետական մրցույթ

Սուսի Միսակյան