Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Անտուան դե Սենտ- Էքզյուպերիի 111 ամյակն է

Այսօր Անտուան Մարի ԺանԲատիստ Ռոժե դը ՍենտԷքզյուպերիի ծննդյան օրն է: Հանճարեղ գրողը, բանաստեղծը, պրոֆեսիոնալ օդաչուն  ծնվել է 1900 թվականի հունիսի 29-ին, ֆրանսիական Լեոն քաղաքում, գավառական ազնվականի ընտանիքում: Հորը կորցրել է  հինգ տարեկան հասակում և նրա դաստիարակությամբ զբաղվել է մայրը: Նա հինգ երեխաներից երրորդն էր: Մինչև 16 տարեկան նա ապրել է անհոգ, մինչև մահացել է եղբայրը Ֆրանսուանը: Քանի որ ընտանեկան կարողությունը բավական քիչ էր, Անտուանը մեկնեց ծառայության ավիացիոն համակարգում Ստրասբուրգում: Այդ քաղաքում հանդիպեց իր սիրելիին` Լուիզ դե Վիլմորեին, ում առաջարկություն արեց: Հավանաբար Լուիզին դուր էր գալիս կոմսի հարսնացու լինելու միտքը, բայց չէր շտապում ամուսնանալ:

Ամեն ինչ ավարտվեց, երբ Անտուանը առանց ղեկավարությանը տեղյակ պահելու վերցրել էր ինքնաթիռը և թռիչքից րոպեներ անց ենթարկվել էր վթարի: Նա մի քանի ամիս շարուանակ մնաց հիվանդանոցում, և Լուիզը որոշեց հենց այդ ժամանակ բաժանվել նրանից: Շուտով Անտուանը հանդիպեց, ինչպես ինքը կասեր, իսկական սիրուն` Կոնսուլա Գոմես Կարիլոյին:

Այդ ժամանակ նա արդեն հայտնի գրող էր: Սակայն այդ կինն էլ նրան չերջանկացրեց և Անտուան դե Սենտ- Էքսյուպերին գնաց պատերազմ:

1944 թվականի հուլիսի 31-ին ուրիշի օգնությամբ, քանի որ այլևս չէր կարող ինքնուրույն անել դա, նա վերջին անգամ հագավ օդաչուի իր համազգեստը, բարձրացավ օդ ու այլևս չվերադարձավ: Բարեկամները վերջին անգամ տեսան, թե ինչպես փոքրանալով նա կորավ երկնքի կապույտում, այնտեղ, որտեղից մի օր իջել էր Փոքրիկ իշխանը:

 

loading...

Կարդացեք նաև

Ջորջ Օրուելի ծննդյան օրն է

admin

Այսօր երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է:

admin

Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է

admin