Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Թե՞յ թ՞ե սուրճ

Սուրճի օգտակար կամ վնասակար լինելու մասին վաղուց են վիճում մասնագետները և հարցերը միշտ նույնն են. սո՞ւրճը վնաս է , թե՞ օգուտ առողջությանը, կյանքի ուժին, երկարությանը արդյո՞ք նպաստում է, թե հակառակը:

Եվ ի՞նչպես այս հարցին լուծում տալ, երբ մարդկանց օրգանիզմները շատ տարբեր են:

Դեռ շատ տաիներ առաջ մինչ լայնամասշտաբ ուսումնասիրությունները, Շվեդիայի թագավոր Գուստավ երրորդը կատարել էր հետաքրքիր ուսումնասիրություն:

Բանտում գտնվող զույգ եղբայներին սպասվում էր մահապատիժ: Թագավորական հրամանով նրանց մահապատիժի փոխարեն ցմահ բանտարկության են ենթարկում:

Հանուն գիտության եղբայրները ամեն օր խմում էին մեկը թեյ, մյուսը` սուրճ:

Փորձի ճշգրտության համար եղբայրների կենցաղային պայմանները միանման էին: Հանուն արդյունքների հանդեպ հետաքրքրության, նրանց սնունդը թագավորական էր, կյանքի պայմանները` բավական բարելավված, իհարկե հաշվի առնելով նաև բանտային պայմանները: Երկու բժիշկ պրոֆեսորներ էին անցկացնում հետաքննությունը դատապարտյալների հետ: Հենց նրանք պետք է արձանագրեին եղբայրների մահը: Ի դեպ, ոչ ոք չէր կասկածում, որ նրանց մահը երկար սպասել չի տա, քանզի խմիչքների չափաբաժինը փոքր չէր:

Առաջինը մահացան բժիշկները` ծերությունից: Գուստավ երրորդը սպանվեց, բայց գիտափորձը շարունակվում էր:

Հետաքրքիրն այն է, որ սկզբում մահացավ այն եղբայրը, ով թեյ էր խմում` 83 տարեկան հասակում: Մի քանի տարի անց մահացավ եղբայրը, ով շատ սուրճ էր խմում:

 

loading...

Կարդացեք նաև

Վաճառվել է ամենաթանկարժեք վարդագույն ադամանդը

admin

Աշխարհի ամենաանվտանգ երկրները

admin

Հետաքրքիր փաստեր մարդկանց և մետաղների մասին

admin