Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

69 ամյա Պոլ Մակկարտնին նոր ալբոմ է պատրաստում

The Beatles խմբի նախկին անդամ Պոլ Մակկարտնին 69 տարեկան հասակում էլ չի պատրաստվում հրաժարվել երաժշտական կարիերայից, քանի որ հաճույք է ստանում ստեղծագործական աշխատանքից և բեմում ելույթ ունենալուց: Այս մասին նա ասել է բրիտանական երաժշտական ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ:

Մակկարտնին պատմել է նաև այն մասին, թե ինչպես իր 50 ամյակի նախօրյակին, նա ազատել է իր մենեջերին, որը խորհուրդ էր տալիս հեռանալ երգի ասպարեզից:

«Իմ մենեջերը այն տղաներից էր, որ շատ երկար են աշխատել ինձ հետ,- հիշեց նա.- Ես արդեն 50 տարեկան էի դառնում, նա ասաց. «Ինձ թվում է , դու արդեն պետք է բեմին հրաժեշտ տաս»: Ես մտածեցի. «Ես հասկանում եմ դու ինչ նկատի ունես, բայց ինձ ամենևին այդպես չի թվում: Եթե դա ինձ հաճույք է պատճառում, ինչո՞ւ հեռանամ»: Այդպես ես մտածեցի ու որոշեցի անել հակառակը: Ես միայն թե ազատվեցի նրանից »:

«Հետաքրքիր է, ի՞նչ է մտածում հիմա նա»,-ինքն իրեն հարց տվեց երաժիշտը, շարունակելով թեման իր թիմի նախկին աշխատակցի մասին-« Երևի մտածում է, որ ճիշտ է…չնայած ես հուսով եմ, որ նա այդպես չի մտածի»:

Պոլ Մակկարտնին վերջերս է թողարկել երկու դասական սոլո ալբոմներ` McCarnney (1970) և  McCartney II (1980):

Այս տարվա հուլիսին նա ելույթ կունենա ԱՄՆ-ում երկու համերգներով:

-Մարդիկ ինձ ասում են. «Այդքան մի աշխատրիր»,- շարունակեց Մակկարտնին,- իսկ մենք չենք էլ աշխատում, մենք երաժշտություն ենք ստեղծում:

Հուլիսի 18-ին բրիտանացի հայտնի կոմպոզիտորը, մուլտինստրումենտալիստը և վոկալիստը կնշի իր 69 ամյակը:

Նոր ալբոմերի թողարկման ժամկետը նշվում է 2012-ին, իսկ անվանումները երաժիտը դեռ չի հայտնել:

Հայտնի է, որ ձայնագրությանը կմասնակցի ջազային երգչուհի, դաշնակահարուհի Դայանա Քրոլը,-հաղորհում է ИТАР-ТАСС-ը:

 

 

loading...

Կարդացեք նաև

Պրեմիերա: David Guetta – Turn Me On ft. Nicki Minaj

admin

Ռիհաննան գարեջուր է խմել համերգի ընթացքում

Քիմ Քարդաշյանի հարսանեկան պատրաստությունները