Ամսագիր.am
Image default
Մշակույթ

«Միլիոնատերը ետնախորշերից» կխաղա նոր սերիալում

Ահարոն Սոկրինը  դեր է առաջարկել  Դեյվ Պատելին իր նոր նախագծում` « Մենք կհետևենք իրադարձությունների ընթացքին » հեռուստասերիալում:

«Սոցիալական կայք» ֆիլմի սցենարիստի կողմից գրված դրամայում կնկարահանվեն նաև Մարիսա Թոմեյը, Սեմ Ուոթերսոնը, Օլիվիա Մունը, Էլիսոն Պիլը և Ջեֆֆ Դենիելսը:

Հեռուստասերիալի արտադրությամբ կզբաղվի HBO հեռուստաընկերությունը: Նկարահանումները կղեկավարի Գրեք Մոտտոլան, իսկ պրոդյուսերն են Ահարոն Սոկրինը և Սքոթ Ռուդրին:

 

«Մենք կհետևենք իրադարձությունների ընթացքին» հեռուստասերիալի սյուժեի կենտրոնում է հեռուստատեսային լուրերի նկարահանումները:

Դենիելսը կխաղա հաղորդավարի դերը, Պիլն ու Թոմեյը` պրոդյուսերների, իսկ Օլիվիա Մունը` ֆինանսական վերլուծություններ կատարողի:

Իսկ Դեվ Պատելը կխաղա «սովորական երիտասարդ տղա», ով նույնպես աշխատաում է հեռուստատեսությունում:

Պատելը աշխարհահռչակ դարձավ « Միլիոնատերը ետնախորշերից» ֆիլմից հետո, սակայն սա առաջին անգամը չէ, որ նա նկարահանվում է հեռուստասերիալում:

Նրա նախորդ աշխատանքն էր «Կաթնակերները» բրիտանական շոույում Անվարա Կարրալայի դերը:

 

 

loading...

Կարդացեք նաև

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փայլուն համերգները Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

admin

Պետրոս Դուրյանի մասունքը կամփոփվի մեր մեծերի կողքին

admin

Առաջին հայկական հնչունային ֆիլմը

admin