Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Ընթերցեք նաև սթրեսից դուրս գալու համար

Դուք գիտեի՞ք,որ ընթերցանությունը սթրեսային իրավիճակներից դուրս գալու ամենալավ մեթոդն է: Սթրես բառը գիտական բառարան է մտել 1936 թվականին և անգլերենից թարգմանած այն նշանակում է լարվածություն: Այս լարվածությունը ձեր օրգանիզմի պատասխանն է արտաքին ոչ սովորական կամ էքստրեմալ ազդեցությանը: Սթրեսային իրավիճակներում օրգանիզմում ադրենալին է արտադրվում և օրգանիզմը միանգամից «զինվում է» թշնամուն հաղթահարելու կամ դրանից խուսափելու համար: Բայց մենք մեր խնդիրները ուժի գործադրման կամ բռնության միջոցով չենք լուծում: Այս ամենի հետևանքով,մեր օրգանիզմով շարունակ թափառում են հորմոնները,որոնք նյարդերը անընդհատ ճնշման տակ են պահում: Ցավոք,սթրեսից խուսափելն անհնար է,բայց հնարավոր է այն հաղթահարել:
Բրիտանիայի Սասսեքս համալսարանի գիտնականները կամավորների վրա փորձեր կատարելով նրանց մոտ սթրես են առաջացրել և հետո բազմաթիվ մեթոդներ են առաջարկել այն հաղթահարելու համար: Պարզվում է,որ երաժշտություն լսելով սթրեսի աստիճանը իջնում է մինչև 61%,թեյ կամ սուրճ խմելը մինչև 54%:Բայց ամենալավ արդյունքը տվեց ընթերցանությունը,իջեցնելով լարվածությունը մինչև 68%: Սթրեսսի աստիճանի իջեցման համար բավական է 6 րոպե հանգիստ դիրքում գիրք կարդալ և սրտի աշխատանքը կհանգստանա,մկաններն էլ կթեթևանան: Այս զարմանահրաշ փորձի հեղինակը Դեվիդ Լյուիսն է և նա կարծում է,որ կապ չունի թե ինչ գիրք եք կարդում,կարևորը գրքի մեջ հետաքրքրվելն է,ուսումնասիրելով գրքի հեղինակի ներաշխարհն ու գրքի հերողների խնդիրներն ու նրանց սթրեսսային իրավիճակները,սեփական խնդիրներից հեռանալով:

loading...

Կարդացեք նաև

Սայլակներ, որոնք հեշտացնում են գնումները

Նշանավոր մարդիկ մեծ քիթ ունեն

Ձկների Հաջողության հասնելու հավանականությունը մեծ է։ Օրվա աստղագուշակը

admin