Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Աշխարհի 10 ամենագեղեցիկ կայարանները

Կայարանը քաղաքի դարպասն է: Դա այն տեղն որտեղ հայտնվելով առաջին անգամ կարելի է պատկերացում կազմել այն քաղաքի մասին, որին տվյալ կայարանը պատկանում է: Այդ իսկ պատճառով, շատ ժամանակակից կայարաններ գեղեցիկ են և հարմարավետ: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 10 ամենագեղեցիկ կայարանները:

 

 

 

1.Ջրային Դարպասներ: Հոնկոնգ:

Հոնգկոնգի նոր կայարանը կկառուցեն այն տեղում, որտեղ դեռ 10 տարի առաջ կանգնած էր Կաի Տակ օդանավակայանը: Հաշվարկված է, որ այս կայարանը կկարողանա սպասարկել ամենամեծ տուրիստական նավերը: Այս կայարանը նախագծել է ներկայիս մեծագույն ճարտարապետ Նորման Ֆոսթերը:

 

 

 

 

 

 

 

2.Հոնկոնգի ցամաքային դարպասները:

Շուտով Հոնգկոնգ կարելի կլինի հասնել նոր կամրջով,որը իրենից կներկայացնի միաժամանակ և կամուրջ,և օդանավակայան,և եկրաթգծի կայարան,ինչպես նաևայն կկարողանա միաժամանակ սպասարկել 2 քաղաքի`Հոնգկոնգին և Շենչժենին (Հոնգկոնգի հարևանությամբ գտնվող Չինական քաղաքը, որը իրենից ներկայացնում է էկոնոմիկ տարածք):

 

 

 

 

 

 

 

 

3.Դրսից-զբոսայգի, ներսից-կայարան:
Սան Ֆրանցիսկոյում գտնվող այս հիանալի կայարանը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում: Տրանսպորտային տեսակետից այն շատ հարմարավետ է, բայց այս կայարանի կառուցումը համարվում է քաղաքային տարածքի ոչ ռացիոնալ օգտագործում: 2014 թվականին այդ ամենը կփոխվի, քանի որ կայարանը դարձնելու են բազմաֆունկցիոնալ կենտրոն,որի հսկայական կտուրը իրենից կներկայացնի մի զբոսայգի:

 

 

 

 

 

 

 

4.Լիոնի Օդանավակայանի հարևանությանբ գտնվող կայարանը:
Լիոնի օդանավակայանի հսկայական կայարանը իրենից ներկայացնում է թռիչքին պատրաստ թռչուն, որի բազմել է իր հսկայական թևերը:

 

 

 

 

 

 

 

5.Օուքլենդի կանաչ կանգառը:
Britomart Station կայարանի տնօրինությունը որոշել է, որ իրենց պետք են տանիքային այգիներ և նրանք կայարանի արհեստական կանաչապատում են կատարել: Կանաչապատվել է 1250 կմ քառակուսի տարածք:

 

 

 

 

 

 

6.Իսպանական կայարանի ջունգլիները:
Մադրիդյան Atocha Station կայարանում երևի մտածում են, որ արհեստական կանաչապատումը թույլիկների համար է: Այս հիասքանչ կայարանում կարելի է տեսնել տրոպիկական ծառեր և բույսեր, որոնք ջունգլիներում գտնվելու տպավորությունեն ստեղծում:

 

 

 

 

 

 

 

7.Օդանավակայան Մեսթիա: Վրացական փոքրիկ հրաշքը:
Գեղեցիկ կայարան կառուցելու համար պետք չէ ահռելի գումարներ ու հսկայական տարածք ծախսել: Վրացական լեռնային Մեսթիա քաղաքում կառուցել են մի փոքրիկ օդանավակայան ընդհամենը մի քանի ամսում: Չնայած փոքր չափսերին այս օդանավակայանը շատ գեղեցիկ և օրիգինալ ձևավորում ունի: Այն կառուցվել է Սվանյան (Սվան-Վրացական ենթաէթնիկ խումբ) աշտարակների ոճով, որոնք գտնվում են հենց Մեսթիայում:

 

 

 

 

 

 

 

 

8.Իսպանիայի ցրտաշունչ կայարանը:
Իսպանիայի ափամերձ Ուելվա քաղաքը Իսպանիայի ամենամեծ հանգստավայերից է: Այդ իսկ պատճառով, շուտով այն կմիացնեն Մադրիդին, գերարագ գնածքների միջոցով: Այդ գնածքների համար ճանապարհների կառուցման հետ մեկտեղ Իսպանիայում կառուցում են նաև նոր երկաթգծի կայարան, որը տեսքից շատ սովորական է, բայց շատ բարդ կառուցվածքով:

 

 

 

 

 

 

 

9.Կոսմոպորտ Ամերիկա:
ԱՄՆ-ում արդեն 2 տարի է կառուցում են իսկական տիեզերական կայան-Կոսմոպորտ Ամերիկա: Այն կառուցում են Virgin ընկերության հիմնադիր Ռիչարտ Բրենսոնի հովանավորությամբ և այն կառուցվում է Space Ship One և Space Ship Two Օդանավերով թռիչքները սպասարկելու համար: Նշենք, որ վերը նշված օդանավերը հատուկ նշանակություն ունեն և շատ թանկ արժեն և հենց դրանք և դրանցով տիեզերական թռիչքները:

 

 

 

 

 

 

 

 

10.Ուելսի կամուրջ կայարանը:
Երկաթգծերը բաժանում են Ուելսում գտնվող Նյուպորտ քաղաքը 2 գրեթե հավասար մասերի: Եվ այդ մասերի հաղորդակցության համար կամուրջներ շատ քիչ կան և դա բարդացնում է գնացքով քաղաք գնացողների ճանապարհի ընտրությունը, քանի-որ կայարաններից կարելի էր միայն քաղաքի մի մասը դուրս գալ: Բայց այդ խնդիրը արդեն իրենից բան չի ներկայացնում ի շնորհիվ վերջերս կառուցված կայարանին, որը իրենից ներկայացնում է նաև կամուրջ և թույլ է տալիս մարդկանց կայարաններից կարողանալ դուրս գալ քաղաքի ցանկացած մասը:

loading...

Կարդացեք նաև

Երկվորյակներին բարդ օր է սպասվում։ օգոստոսի 6-ի աստղագուշակ

admin

Թափանցիկ էկրանով նոթբուք Sumsung-ից

admin

Բերմուդյան եռանկյունու սարսափելի առեղծվածը

Սուսի Միսակյան