Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Ինչի՞ մասին են գրում հայերը Ֆեյսբուքում

Երբ ուշադիր հետևեք ձեր ընկերների գրառումներին, ինքներդ էլ կստեղծեք «թոփ 10  կարգավիճակների ամենաարդիական թեմաները»: Մենք դիտել ենք այն կարգավիճակները, որոնք ունեն առավելագույն լայքեր ու փորձել ենք ընդհանուր պատկերացում կազմել թե ինչի մասին են հայերը գրում ֆեյսբուքում:

 

 

 

  1. Առաջին հորիզոնականում են զվարճալի կարգավիճակները: Հատկապես երիտասարդ  օգտատերերը գրում են կատակներ, անեկդոտներ, երբեմն copy անելով այս կամ այն կայքից առանց թարգմանելու ու ձևափոխելու:
  2. Սատիրա: Հայերի մոտ հեգնելը ավելի հաջող է ստացվում քան հումոր անելը: Երկրորդ տեղում են հեգնալից կարգավիճակները, հատկապես ուղղված քաղաքական անցուդարձին:
  3. Ինֆորմացիոն կարգավիճակներ: Հաճախ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ իվենթների փոխարեն միջոցառումների են հրավիրում  իրենց կարգավիճակներում: Դա ձանձրալի է:
  4. Հայրենասիրական թեմաներ: Հայրենասիրությանը նվիրված թեմաներով կարգավիճակների առատության համար, երևի պարտական ենք Երիտասարդական հայրենասիրական կազմակերպություններին, սակայն օբյեկտիվությունը երբեմն չէր խանգարի նման կարգավիճակների հեղինակներին:
  5. Անձնական կամ սիրային կարգավիճակներ: Այս տիպի կարգավիճակներ կարելի է տեսնել «однокласснки» կայքում: Սակայն սա այնքան էլ զարմանալի չէ,  քանի որ երբմեն նույն օգտատերերն են երկու կայքերում էլ:
  6. Հոգևոր թեմաներ: Այսպիսի կարգավիճակների պատասխանատուները  կամ երիտասարդ սարկավագներն են, կամ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ուշադիր եղեք ում կարգավիճակին եք լայք անում, ում ջրաղացին եք ջուր լցնում:
  7. Հաճախ են հանդիպում նաև ցիտադաներ, հանճարների մտքերից տողեր կամ բանաստեղծության հատվածներ: Կեցցեն ռոմանտիկ և գրականասեր մարդիկ, կարդալու բան հայթայթելու համար:
  8. Իններորդ հորիզոնականում շոգի, քննությունների, մոծակների մասին կարգավիճակներն են: Համենայն դեպս սրանցից վնաս չկա, թերևս հավանողներն էլ գրառումներ կատարողների մոտ ընկերներն են:
  9. Սակավ հանդիպող կարգավիճակներից են օտարալեզու կարգավիճակները ( խոսքը անգլերենի մասին չէ): Հայկական անուն ազգանունով մարդիկ հանկարծ անթարգման կարգավիճակներ են գրում և այդպես էլ չենք հասկանում ինչ է դա. Լեզվի իմացության ցուցադրություն թե լիքը տառասխալների հետևանքով ենք այդ տպավորությունը ստանում:
  10. Անկապ: Այսպիսի կարգավիճակների շարքում կարող են հայտվնել .«Տո լավ է» կամ «Շպակլի» անիմաստ արտահայտությունները, որոնք ոչ այն է դասեինք հումորայինի, ոչ էլ օտարալեզու կարգավիճակների շարքում:

 

Համենայնդեպս մի վախեցեք քննադատությունների ու օգտագործեք արտահայտվելու ձեր իրավունքը: Եթե որևէ կարևոր բան բաց ենք թողել գրեք մեզ amsagir.am@gmail.com  հասցեով, միայն թե  ազատելով մեզ թունոտ ու կասկածելի ենթատեքստով առաջաբանններից:

 

Սուսի Միսակյան

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Տեղի է ունեցել Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը

admin

«Նրանց ժպտացող աչքերը փոխհատուցում են ամեն հոգնություն»

“Forgive me for not forgetting me” (Ներիր ինձ` ինձ չմոռանալու համար)

Սուսի Միսակյան