Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր կլրանար արքայադուստր Դիանայի 50 ամյակը

Դինան(Diana princess ) ծնվել է 1961 թվականի հուլիսի մեկին, Սանդրինգենում, Նորֆոլք կոմսությունում:

Բրիտանական գահաժառանգ արքայազն Չարլզի նախկին կինը, Ուիլյամ և Գարի արքայազների մայրը: Մեծանուն ազնվականների ընտանիքից է: Դիանայի ծնողները  ամուսնալուծվեցին 1975 թվականին:

Աղջիկը կրթություն է ստացել Շվեցարիայում և Անգլիա վերադառնալով դաստիարակ է աշխատել մանկապարտեզում:

Նա կարողացավ թագավորական ընտանիքի ուշադրությունը գրավել և հետաքրքրություն առաջացրեց արքայազնի մոտ:

Նրանց հարսանիքը տեղի ունեցավ 1981 թվականի հուլի 29-ին: Երիտասարդ զույգի յուրաքանչյուր քայլը գտնվում էր մեծ հսկողության տակ բոլոր ԶԼՄ-ների կողմից: Նրա և արքայազն Չարլզի հարաբերությունները սկսեցին բարդանալ, քանի որ հասարակությունը նրանց իր սեփականությունն էր համարում:

Ամուսնությունը, պարզվեց, հնարավոր չէր պահպանել: 1996 թվականի օգոստոսի 28 –ին նրանք ամուսնալուծվեցին:

Դիանան սկսեց ակտիվորեն զբաղվել բարեգործություններով, անձամբ էր այցելում ահնուսալի հիվանդների աշխարհի տարբեր երկրներում: Նա կազմակերպություն ստեղծեց, որպեսզի պաշտպանի կենդանիներին ամնարդկային ձևով սպանվելուց:

Բոլոր ԶԼՄ-ները միանշանակ նրան համարում էին 20-րդ դարի ամենահայտնի կինը:

Դիանայի ողբերգական մահը, որը ավտովթարի հետևանքով էր, բոլոր երկրներում մեծ արձագանք առաջացրեց, հատկապես Բրիտանիայում:

Դիանայի մահը ցնցել էր Անգլիան: Բուկինգեմյան պալատի բակը ողողված էր ծաղիկներով, ասֆալտի վրա վառվում էին հարյուրավոր հիշատակի մոմեր:

Հազարավոր մարդիկ ժամերով հերթ էին կանգնում, միայն թե գրեն ցավակցությունների գրքում:

Արքայադստեր մահվան օրը ամբող Անգլիան մեկ րոպե լռությամբ հարգեց նրա հիշատակը:

Ամենատարբեր մարդիկ էին փորձում Դիանային վերջին հրաժեշտի ժամանակ հայտնել իրենց հիացմունքն ու սերը:

Այժմ գոյություն ունի նրա անունով ֆոնդ և արվում են հսկայական բարեփոխումներ. Հենց դրա համար էր ապրում Դիանան կյանքի վերջին տարիներին:

 

 

loading...

Կարդացեք նաև

Այսօր Պարույր Սևակի ծննդյան 88 տարին է լրանում

admin

Վարդան Աճեմյանը կդառնար 106 տարեկան

Այսօր լրանում է Վահան Թոթովենցի մահվան 73 տարին

Սուսի Միսակյան