Ամսագիր.am
Image default
Հասարակություն

2015 թվականին թղթե փողեր չեն լինի

PayPal վճարային խոշոր համակարգի նախագահ Սքոթ Թոմսոնը հայտարարել է, որ 2015 թվականին թղթե փողերը կվերենան ամերիկացիների կյանքից:

Սա հետաքրքրական հայտարարություն է նաև մեզ համար, քանզի տեղի մասնագետների կարծիքով Հայաստանը նույնպես տարիներ անց կանցնի միայն էլեկտրոնային վճարման համակարգի կիրառմանը:

«Մենք կարծում ենք, որ 2015  թվականին էլեկտրոնային փողերը կկիրառվեն ԱՄՆ-ում ամեն տեղ`սկսած տեղային խանութներից, մինչև  Walmart ցանցը: Մենք այլևս դրամապանակի կարիք չենք ունենա»-,ասել է Թոմսոնը:

Ի հավաստում այս տեսության,  PayPal-ը , որը պատկանում է eBay օնլայն աճուրդային կազմակերպությանը, կստեղծի մի նոր կազմկերպություն, որի շրջանակներում գնորդը կվճարի միայն էլեկտրոնային գումարով, իսկ թղթե փողեր առհասարակ չեն ընդունվի:

eBay կազմակերպությունը իր հանրաճանաչության համար պարտական է իր PayPal համակարգի աննախադեպ աճին:

Ուրիշ խոշոր կազմակերպություններ էլ կան, որ աշխատացնում են  այդ ուղղությամբ շատ ծրագրեր, ներառելով նաև արտասահմանյան էլեկտրոնային գումարները:
Օրինակ Google-ը ստեղծեց էլեկտրոնային վճարային համակարգ` Google Wallet, ինչից հետո eBay-ը և իր PayPal վճարային համակարգը դատ բաց արեցին Google-ի դեմ, մեղադրելով, որ գողացվել է կոմերցիոն գաղտնիքները:

 

loading...

Կարդացեք նաև

Այսօր պետականաշինության մեջ կնոջ դերը քիչ է: Կարինե Խոդիկյան

admin

Մարիամ Աստվածածնի Վերափոխում, Խաղողօրհնեք

Մահացել է արձակագիր Լևոն Խեչոյանը

admin