Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Հարրի Փոթթերի աստղը բացահայտել է գաղտնիքներ

Պարզվում է երիտասարդ ժամանակ Էմմա Ութսոնը ատել է իր սեփական արտացոլանքը:

Հարրի Փոթթերի աստղը ասել է, որ միշտ թերություններ է փնտրել իր արտաքինի մեջ, երբ մոտեցել է հայելուն:

Նա անգամ համոզել է ինքն իրեն, որ մի պահ իր մազերը ամբողջովին թափվում են. «Ես միշտ անհանգստանում էի իմ արտաքին տեսքի համար: Երբ տաս տարեկան էի շատ էի վախենում, որ մազերս թափվում են ու այլևս մազեր չեմ ունենա: Հասկանում եմ, որ հիմա դա շատ ծիծաղելի է թվում»,- անկեղծացել է Էմման US Magazine-ի հետ հարցազրույցի ժամանակ:

21 ամյա դերասանուհին խոստովանել է. «Մի ժամանակ ես իմ հոնքերը չէի սիրում, հետո կարծում էի, որ վատ ատամնաշար ունեմ: Հետո հասկացա, որ բավական է անդադար քննադատեմ արտաքինս: Պարզապես պետք է գնահատել առավելությունները և լինել դրական»:

 

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Հիտլերի «Գիշերային Ծով» կտավը վաճառվեց 32.000 եվրոյով

Սուսի Միսակյան

Գաղտնի թղթապանակ. Ակսել Բակունց. YerkirTV

admin

« Angry Birds» խաղը ֆիլմ կդառնա