Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Էմմի Ուայնհաուսի կայքը կոտրել են

Էմմի Ուայնհաուսի կայքը կոտրել է SwagSec (Swagger Security) համակարգչահենների խումբը, այս մասին հայտնում է TMZ պորտալը:

Համակարգչահենները վերացրել են գոյություն ունեցող բոլոր էջերը և թողել «մանիֆեստ», որի մեջ խոստացել են ազատել ինտերնետը «սպիտակ հրեշից»` այդպես են անվել նրանք Էմմի Ույանհաուսին:

AmyWinehouse.com կայքում նորություններ գրելու պահին երեկ, այն չի աշխատել, իսկ կայք այցելող երկրպագուները ավտոմատ կերպով տեղափոխվել են երգչուհու Ֆեյսբուքյան էջ:

Ուայնհաուսը անձամբ սա չի մեկնաբանել ոչ մի կերպ:

«Մենախոսության» մեջ SwagSec իրեն համարել է աֆրոամերիկայն գեյ-հասարակության հպարտ զանգվածը:

Կայքը կոտրողները նաև նշել են, որ կապ չունեն հայտնի հակերական խմբի Anonymous –ի հետ:

Կայքի կոտրումը դարձավ Էմմի Ուայնհաուսի դժբախտություններից մեկը: Հիշեցնենք, որ նա հետաձգեց  բոլոր ամռան համար նախատեսված համերգները, իսկ դա այն բանից հետո,  երբ Սերբիայում հարբած բեմ դուրս եկավ և խայտառակվեց:

 

 

loading...

Կարդացեք նաև

«Despacito» երգի տեսահոլովակը դիտումների քանակով ռեկորդ է սահմանել YouTube-ում (տեսանյութ)

admin

Ի՞նչ են կարդում աստղերը

admin

Kylie Minogue – Timebomb + lyrics

admin