Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Հերման Հեսսեի ծննդյան օրն է

Հերման Հեսսե (1877, հուլիսի 2 – 1962, օգոստոսի 9) – գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1946)։

Ծնվել է Հարավային Գերմանիայի Շվաբիա երկրամասի Կալվ քաղաքում։ Նրա հայրը Էստոնիայից սերող գերմանացի միսիոներ քարոզիչ էր, մայրը` Հնդկաստանի արևելքում ծնված արևելագետ-միսիոների ու ֆրանսախոս շվեյցարուհու դուստր։

Նախնական կրթությունն ստացել է Մաուլբրոննի ավետարանական հոգևոր սեմինարիայում, ապա ուսումը շարունակել է Բադ Կաննշտատտի գիմնազիայում։ Հորը օգնելու նպատակով ուսումը կիսատ է թողել` դառնալով նախ գրավաճառի, ապա մեխանիկ-ինժեների աշակերտ։

Գրական ճանաչում գրողը ձեռք բերեց շնորհիվ «Փիթեր Կամնենցինդ» վեպի(1904):

Սկսելով «Դեմիան» վեպից պարզ է դառնում, որ Հեսսեն գերմանական ավանդույթների ազդեցության տակ է և ստեղծագործությունների գլխավոր թեման հակադրությունների միավորումն է:

Սրան հաջորդեցին երկու կարևոր ուղենշային վեպեր`« Սիդդարհարթհա» և «Տափաստանի գայլը»:

«Տափասանի գայլը» գիրք է բաց վերջաբանով, հոգեկան զգացումների, որոնք կատարվել են հենց Հեսսեի հոգում: Հեսսեն երկու աշխարհների արանքում է`նյութական և հոգևոր և վախենում ու փախչում է քաղքենիությունից:

Հեսսեի հոգևոր հեղափոխության 60-ականների գրքերը մեծ ճանաչում բերեցին նրան երիտասարդների շրջանում:

Հերման Հեսսեն երեք անգամ ամուսնացած է եղել, դաստիարակել է երեք որդիներին:

.Հեսսեն մահացել է Շվեցարիայում, օգոստոսի 9-ին:

 

loading...

Կարդացեք նաև

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան օրն է

Սուսի Միսակյան

Այս օրն է ծնվել Ալեքսանդր Մանթաշյանը

admin

Հուլիոս Կեսարը դարձավ 2111 տարեկան