Ամսագիր.am
Image default
Մշակույթ

«Տերմինատորի» ամուսնալուծության մանրամասները

Մարի Շրայֆերը արդեն թղթերը ուղղարկել է դատարան նախկին կուլտուրիստ, Հոլիվուդի աստղ և Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցնեգերից ամուսնալուծվելու համար:

Գերագույն դատարան ուղղարկված փաստաթղթերում ամուսնությունը լուծարելու պատճառներից մեկը նշված է «անհաղթահարելի անհամատեղելիությունը» :

Շրայֆերը չի նշել փաստաթղթերում, թե որքան ժամանակ է նրանք ապրում են առանձին:

Շվարցենեգերը և իր կինը մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էին, որ մտադիր են ամուսնալուծվել 25 տարվա համատեղ կյանքից հետո:

Արնոլդը և Մարիան ապրում են առանձին, սակայն միասին են դաստիարակում չորս երեխաներին: «Տերմինատորը» խոստովանել է, որ կինը հեռացել է իրենից, երբ իմացել է, որ դավաճանում է կնոջը և ունի ապօրինի զավակ:

Երեխայի մայրը արդեն քսան տարի է աշխատում է, որպես զույգի աղախին:

Հանրապետական Շվարցենեգերը ընտրվել է որպես նահանգապետ  2003 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ 2006-ին ընտրվել է երկրորդ անգամ:

 

 

loading...

Կարդացեք նաև

Ռուսական արվեստի թանգարանի «Գարնանային մոտիվներ» ընտրանին` նվիրված կանանց տոնին

admin

«Սպիտակ ձեռնափայտ» միջազգային բարեգործական փառատոնը՝ Մոսկվայում

admin

Պիկասսոյի նկարը առևանգողին ձերբակալել են

Սուսի Միսակյան