Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Աշխարհի ամենահետաքրքիր 10 ժամացույցները

Հիմա իմանալ թե ժամը քանիսն է, երբեք ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Բջջային հեռախոսները, համակարգիչը ձեզ ստիպում են միշտ իմանալ թե ժամը քանիսն է, իսկ ինտերնետը` ինչ կատարվեց այդ ժամին:

Այնպես որ ասել թե ժամացույցը մեր օրերում անհրաժեշտություն է`անհեթեթ է:

Սակայն ժամացույցները որպես օրիգինալ աքսեսուար, երբեք չեն կորցնի իրենց արդիականությունը:

Կան ժամացույցներ էլ, որ տարիներ հետո էլ կլինեն յուրահատուկ:

Մրգային ժամացույց

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս ժամացույցի մարտկոցը լիցքավորվում է մրգերով: Շատ գեղեցիկ և  էֆեկտիվ ժամացույց է, հատկապես, որ միայն ցիտրուսային մրգերով չէ, որ այն աաշխատում է: Այս նարինջի փոկարեն կարող էր լինել բանան, տանձ և այլ մրգեր:

Ժամացույց-վերնաշապիկ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սա հրաշալի միջոց է տարբերվող, մոդայիկ լինելու համար: Կարող եք ամեն պահի իմանալ ժամը նայելով ձեր շապիկին: Միայն թե հետո չարժե զարմանալ, երբ ինչ-որ մեկը ուշադիր նայի ձեր կրծքերին:

Ջրային ժամացույց

 

Այս ժամացույցը լիցքավորվում է աղի ջրով: Ի դեպ եթե ջուր չկա ձեր ձեռքի տակ, իսկ ձեզ անհապաղ պետք է իմանալ ժամը…հարցրեք ուրիշներից:

Ժամացույց- Գիրք


 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս ժամացույցը շատ գեղեցիկ է դիտվում գրապահարանների վրա, իսկ ամենակարևորը, երբ հյուրերը հարցնեն «Ո՞ր գիրքն եք այժմ ընթերցում» կկարողանաք պատասխանել:

Մաթեմատիկական ժամացույց

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս ժամացույցը կահամապատասխանի բարձրագույն մաթեմատիկա ուսումանասիրող անձանց աշխատասենյակներին: Իսկ հասարակ մարդկանց խորհուրդ կտանք ավելի պարզ ժամացույց ընտրել:

Ժամացույց «Սալվադոր Դալի»

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս ժամացույցի հեղինակը ոգեշնչվել է Սալվադոր  Դալիի ստեղծագործություններից: Մնում է հուսալ, որ քիչ քե շատ ստույգ ցույց կտա ժամը:

Ժամցույց-պիցցա

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սա իդեալական է ոչ միայն պիցցերիաների, այլև այլև պիցցայի սիրահարների համար: Կարևորը այն է, որ երբ չդիմանաք ու կծեք ձեր պատի ժամացույցից, հետո կարող եք նրա մեխանիզմը տեղափոխել մեկ այլ պիցցայի վրա:

Ժամացույց Խենթերի համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչևէ, այս ժամացույց շատ արագ կգտնի իր տիրոջը:

 

Ժամացույց- Սուշի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս ժամացույցը նախատեսված է ճապոնական խոհանոցի սիրահարների համար: Չինացիների հետաքրքիր հումորը կգնահատեն նաև յուրահատուկ ժամացույցների սիրահարները:

Ժամացույց Բիլիարդի սիրահարների համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս ժամացույցը հավանաբար ձեռք կբերեն բիլիարդի սրահների տերերը, սակայն կլինեն նաև մարդիկ, ովքեր իրենց տան պատից էլ հաճույքով կկախեն այսպիսի ժամացույց:

 

loading...

Կարդացեք նաև

Ինչո՞ւ են տղաներն ընտրում կապույտը,իսկ աղջիկները վարդագույնը

admin

Ինչպես ունենալ առողջ համակարգիչ: Կարևորագույն 5 խորհուրդներ

Սուսի Միսակյան

Դեպրեսիան նաև առավելություններ ունի