Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Խորհուրդներ համակարգչով աշխատողներին

* Մոնիտորը ճիշտ տեղադրեք, այնպես, որ այն ոչ թե անմիջապես աչքերի առջև լինի, այլ փոքր-ինչ թեք։ Էկրանի և աչքերի միջև օպտիմալ հեռավորությունը պետք է լինի 70 սմ։ Էկրանն այնպիսի դիրքում պետք է լինի, որ արևի ճառագայթներն ու լամպի լույսն անմիջապես նրա վրա չընկնեն։
* Վերջին ժամանակներս վաճառքի են հանվել հատուկ ակնոցներ, որոնք նախատեսված են համակարգչով աշխատելու համար։ Դրանք «վերացնում են» էկրանից եկող թրթռոցը, թուլացնում ցայտերանգը և պատկերն ավելի հստակ դարձնում։
* Էկրանից արձակվող թրթռոցն ու լույսը նկատելի են նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք աշխատում համակարգչով։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում աշխատանքն ավարտելուց հետո համակարգիչն անջատել։ Աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար կարող եք համակարգիչը ծրագրավորել այնպես, որ ասենք մկնիկի շարժումով այն միանա և մի քանի րոպե անգործությունից հետո ինքն իրեն անջատվի։
* Խորհուրդ է տրվում նաև նվազեցնել պատկերի լուսավորությունն ու ցայտերանգը։ Եթե էկրանի ֆոնը սպիտակի փոխարեն լինի բաց մոխրագույն, իսկ պատկերը, ոչ այնքան վառ, ապա ակնաբույժի մոտ գնալու կարիք չի լինի։

loading...

Կարդացեք նաև

7 պատմական հանելուկներ, որոնք մինչ օրս հանգիստ չեն տալիս մոլորակի ամենապայծառ ուղեղներին

admin

Գյուղ, որտեղ չկան փողոցներ ու մեքենաներ. ինչպես են ապրում հոլանդական գյուղում

admin

Աշխարհը զուգարանի թղթի գլանակից

admin