Ամսագիր.am
Image default
Մանկական

Հրաժեշտի միջոցառում Երևանի թիվ 162 մանկապարտեզում

Հուլիսի 1-ին Երևանի թիվ 162 մանկապարտեզում տեղի ունեցավ սաների հրաժեշտի հանդեսը, որին ներկա էին Քանաքեռ-Զեյթուն համայնքի համայնքապետ Արայիկ Քոթանջյանը, Քանաքեռ-Զեյթուն համայնքի Կրթության և Սպորտի բաժնի պետ Հայկազ Բարսեղյանը, բազմաթիվ ծնողներ և այլ հյուրեր: Այդ գեղեցիկ ու հուզիչ միջոցառմանը անմասն չմնացինք և մենք: Ներկաներից յուրաքանչյուրը յուրովի վերհիշեց իր մանկությունը, իր մանկության այն հուշերը, որոնք առընչվում են նախադպրոցական այդ հաստատությանը: Միջոցառման ավարտին երեխաներին իրենց բարեմաղթանքները հղեցին Քանաքեռ-Զեյթուն համայնքի համայնքապետ Արայիկ Քոթանջյանը, Քանաքեռ-Զեյթուն համայնքի Կրթության և Սպորտի բաժնի պետ Հայկազ Բարսեղյանը և մանկապարտեզի տնօրեն Նաթելա Սահակյանը:

 

loading...

Կարդացեք նաև

Կենդանիները երեխաներին պաշտպանում են ալերգիայից

Սուսի Միսակյան

Երեխաների թրաֆիքինգ: Կանխարգելում ուսուցման միջոցով

Սուսի Միսակյան

«Նրանց ժպտացող աչքերը փոխհատուցում են ամեն հոգնություն»