Անգլիացի հայտնի գրող Ուիլյամ Շեքսպիրն այն եզակի ստեղծագործողներից է, ում գրվածքները մեծ հռչակ են վայելում ողջ աշխարհում: «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը քաջ ծանոթ է գրեթե բոլորին, որի հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, իսկ ռուս կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևը գրել է համանուն բալետը:
Ի ուրախություն հայ հանդիսատեսի, մայիսի 29-ին և 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր խորեոգրաֆ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը կներկայացնի «Ռոմեո և Ջուլիետ» բալետը: Պրոկոֆևի երաժշտության հիման վրա դիրիժոր Կարեն Դուրգարյանը ստեղծել է ժամանակակից խորեոգրաֆիա, որը շատ նման է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ձոֆիրելիի նկարահանած համանուն ֆիլմում հնչող երաժշտությանը:
Ռոմեոյի դերում հանդես են գալու Ռուբեն Մուրադյանը և Սևակ Ավետիսյանը, Ջուլիետի դերում` Ժակլին Սարխոշյանը և Սյուզի Փիրումյանը: Բալետի մյուս հերոսներին մարմնավորելու են Նարեկ Մարտիրոսյանը, Կարեն Խաչատրյանը, Արման Բալմանուկյանը, Սերգեյ Սաֆարյանը: Բեմում կլինեն նաև 100-ից ավելի պարողներ` 40 տեսակի կոստումյուներով: Վերջիններիս հեղինակը երիտասարդ դիզայներ Աստղիկ Ստեփանյանն է:
Իրինա Հախունց