Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Կանադահայ քանդակագործի գրքի շնորհանդեսը

Այսօր Նարեկացի Արվեստի միությունում կայացավ Մկրտիչ Թարագճյանի գրքի շնորհանդեսը:

Մկրտիչ Թարագճյանը բժիշկ է, Մոն Ռեալում ունի բժշկական լիաժամ գրասենյակ, այժմ  ունի 3000 հիվանդ , որոնց հետևում է, սակայն մանկուց երազել է արվեստի բնագավառում լինելու մասին: Ծնողների խորհրդով նա որպես հեռանկարային մասնագիտություն ընտրել է բժշկությունը, իսկ երբ արդեն կայացած բժիշկ էր, իրեն թույլ տվեց ազատ ժամանակը նվիրել իր սիրած աշխատանքին:  Ուսերին դրված ծանր բեռը թեթևացնում է իր սեփական բժշկությամբ զբաղվելով` իր քանդակների միջոցով ազատվում է օրվա սթերսներից:

Նրա աշխատանքները ցուցադրվել են տարբեր երկրներում, տարբեր մասնագետների կողմից արժանացել բարձր գնահատականների:

Կանադահայ բժիշկ – արվեստագետը Հայաստանում ստեղծագործելու մտադրություն չունի, ավելին,

կարծում է , որ եթե Հայաստանում ստեղծագործեր, աշխատանքները հոգսերի առատությունից կլինեին մռայլ, հայրենակիցների տառապանքը տեսնելով , շատ պիտի լինեին մութ գույները:  «Այնտեղ ևս հոգսեր կան,  չմոռանանք նաև կարոտը,  սակայն մարդը ստեղծագործելու հնարավորություն ունի»,- կարծում է Թարագճյանը:

Գիրք- ալբոմը իր մեջ ներառում է հեղինակի քանդակների լուսանկարները:

Գիրքը անգլերեն և ֆրանսերեն լեզուներով է , տպագրվել է 1000 օրինակով, Հայաստանում չի վաճառվում, միայն նվիրում է ծանոթներին, հարազատներին:

Շնորհանդեսին Մկրտիչ Թարագճյանի աշխատանքների մասին կարծիք հայտնեցին նաև Եղիշե Չարենցի տուն թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, անվանի արվեստաբաններ և այլոք:

 

 

loading...

Կարդացեք նաև

«Խարիտոնին» արժանացել է միջազգային փառատոնի գլխավոր` «Ոսկե գավաթ» մրցանակի

admin

«Թումանյանական հեքիաթի օր»

admin

«Շատ սարսափելի ֆիլմ»-ի շարունակությունը

admin