Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Թաց սպունգերով մրցելը վտանգավոր է

Բրիտանական Ալվերստոն քաղաքի կառնավալի կազմակերպիչները արգելել են թաց սպունգերի նետման մրցույթ անցկացնել, հայտնում է The Daily Telegraph-ը:

Միջոցառման կազմակերպիչները գտնում են, որ այդ մրցությունը վտանգավոր է առողջության համար:

Բանն այն է, որ սպունգերը մի քանի նետումից հետո, ընկնում են գետնին և իրենց վրա են հավաքում ավազ  և կեղտ:

Այնուհետև սպունգերը կրկին օգտագործվում են, հաճախ դիպչելով մարդկանց դեմքերին: Այդ կեղտն ու ավազը կարող են ընկնել նաև մասնակիցների և հանդիսատեսների աչքերը:

Սպունգերի նետման մրցույթը ըստ ավանդության  անց է կացվում Ալվերստոնում, կառնավալի ժամանակ:

Միջոցառման մասնակիցները միշտ մեծ ուշադրություն էին դարձնում այդ մրցույթին:

Այս տարի սպուգերի նետման փոխարեն կլինի ջրային ատրճանակներով կրակոցներ:

 

loading...

Կարդացեք նաև

Նախընտրական ներկայացումներ Հայաստանի մարզերում

admin

“Forgive me for not forgetting me” (Ներիր ինձ` ինձ չմոռանալու համար)

Սուսի Միսակյան

Հայրենասիրությունն ու 400 դրամը

admin