Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Նախախնամությո՞ւն թե՞ ճակատագիր

Երեկ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցեու կից դահլիճում  «Մանանա» ծրագրի շրջանակներում քննարկվեց նախախնամության թեման:

Հյուրը հայր Շահեն էր, ով ներկայացրեց նախախնամության աստվածաշնչային իմաստը: Պարզվեց շատերը չգիտեին, որ քրիստոնյան ճակատագիր բառը գործածելու կամ դեպքերի աննախադեպ ընթացքը ճակատագրի վրա բարդելու պետք չունի, Հայր Շահեի խոսքերով, խնամող տերը ինքն է նախասահմանում ամեն բան:

Զրույցի վերճում բանավեճ ծավալվեց մի հարցի շուրջ, որին անգամ բարեշնորհ հոգեվորական խուսափեց հստակ պատասխան տալուց. նախասահմանվա՞ծ է արդյոք հոգեկան հիվանդ, հաշմանադամ երեխաների ծնունդը, ո՞ւմ մեղքն է դա, ի՞նչպես վարվել նրանց հետ:

Թերևս աբեղան ոչ մի պարտադրող նախադասություն չասաց այդ առիթով, սակայն ամեն մեկը յուրովի ընկալեց հարցի խորությունը, երբ ընթերցվեց Նոր Կտակարանից կողմնորոշող հատվածներ:

Ընդմիջման ընթացում երիտասարդները կարողացան անհամար հարցերի շնորհիվ պարզել թե ինչպես է աթեիստ իրավաբանը դարձել կուսակրոն քահանա:

«Մանանա» ծրագիրը անց է կացվում ամեն կիրակի ժամը 14:30-ին Մալիաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցում: Յուրաքանչյուր կիրակի օրվա հյուրի նպատակն է բաց անել երիտասարդների համար աստվածաշնչյան կենարար ճշմարտությունն ու պատասխանել հուզող հարցերին:

 

Սուսի Միսակյան

 

loading...

Կարդացեք նաև

«Չենք լռելու», որ մեր տղերքը ծառայեն հանգիստ.

admin

«Նպաստենք քիմիայի զարգացմանը Հայաստանում»

Սուսի Միսակյան

Ապագայի մասնագիտությունները

Սուսի Միսակյան