Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Այսօր Շոկոլադի օրն է

Հուլիսի 11-ին աշխարհի քաղցրասերները նշում են «Շոկոլադի Համաշխարհային օրը» : Շոկոլադի տոնն առաջին անգամ հնարել են ֆրանսիացիները 1995 թ. -ին: Ենթադրվում է, որ առաջինը շոկոլադ պատրաստել են ացտեկները: Նրանք այն կոչվում էին​​ «Աստվածների սնունդ»:

Իսպանացիներն առաջինն են  շոկոլադը տարել Եվրոպա, կնքել այն որպես «սև ոսկի» և օգտագործել ֆիզիկական ուժն ու տոկունությունը բարձրացնելու նպատակով:

Ավելի ուշ շոկոլադի սպառումը Եվրոպայում սահմանափակվում էր ազնվական շրջանակներում: Հայտնի կանայք շոկոլադը համարում էին  aphrodisiac.այսպիսով` Մայր Թերեզան թուլություն ուներ  շոկոլադի հանդեպ, իսկ Տիկին  Պոմպադուրը համոզված էր, որ միայն շոկոլադով կարելի է բորբոքել  կրքի հուրը: Միայն 20 – րդ դարի սկզբին, արտադրության  արդյունաբերության  ի հայտ գալով, շոկոլադը վայելելու հնարավորություն ունեցան  նաև այն ​​մարդկանց, ովքեր չէին պատկանում ազնվականությանը:

Ինչպես սահմանված է ժամանակակից գիտության մեջ շոկոլադը պարունակում է տարրեր, որոնք նպաստում են մարդու հանգստին եւ հոգեբանական վերականգնմանը: Մուգ շոկոլադի տեսակներիը խթանում են էնդրոֆինի`երջանկության հորմոնների ազատ արձակումը , որոնք ազդում են հաճույք կենտրոնի վրա, բարելավում տրամադրությունն ու պահպանում օրգանիզմի թարմության ինքնազգացողությունը:

Կա նաեւ վարկածը, որ շոկոլադն ունի «հակաքաղցքեղային» ազդեցություն և կարող է դանդաղեցնել ծերանացման գործընթացը: Բայց ահա այն, ինչում գիտնականները համակարծիք են միաձայն, դա  շոկոլադի` մարմնի քաշը նվազեցնելու ունակությունը բացառելն է: Չէ որ հայտնի է, որ շոկոլադը հարուստ է սննդարար նյութերով, այդ թվում` ճարպերով, հետեւաբար` կալորիաներով:

Այնուամենայնիվ, շոկոլադը մարդկության ստեղծած ամենահրաշալի քաղցրավենիքներից մեկն է: Մինչ օրս մենք սովոր ենք տեսնել այն ամենատարբեր սալիկների, տորթերի տեսքով, տարբեր տեսակների և համերի: Նախկինում, շոկոլադը  դելիկատես էր, ինչպես ձկնկիթը, որից կարող էին օգտվել  միայն հարուստ դասի ներկայացուցիչները:

Շոկոլադը մատուցում էին տաք վիճակում, այն ուտում էին հատուկ  փոքրիկ գդալով, իսկ կողքին դրված էր լինում սառը ջրով մի բաժակ, որի մեջ հովացնում էին գդալով տաք շոկոլադը կամ պարզապես մի կում ջուր խմում դրանից, քանի որ շոկոլադը տաք էր, խիտ ու շատ քաղցր:

« Շոկոլադի Համաշխարհային օրը» արագ տարածում էգտել  ոչ  միայն  Ֆրանսիայում. տոնակատարությունը նշվում է նաև    Շվեյցարիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ եվրոպական այլ երկրներում և Ռուսաստանում, անցկացվում են տոնական միջոցառումներ, փառատոններ, մրցույթներ  շոկոլադային թեմայով:

 

noratert.am

loading...

Կարդացեք նաև

Աշխարհը զուգարանի թղթի գլանակից

admin

Դաջվածքի հեռացման գինը

Կարդացեք զրուցակցի մտքերը նրա հայացքի ուղղությամբ

admin