Երթուղային տաքսու վարորդների երևակայությունը
Երթուղային տաքսու «խարազանված» վարորդները, այնուամենայնիվ ունեն շատ օրիգինալ մտածողություն ու անսահման երևակայություն:
Խոսքը երեկոյան ժամերին իրենց «ճշտով» 200 դրամ ուղեվարձ վրցնելու մասին չէ. այս անգամ նրանց երևակայությունը ավելի հեռուն է գնացել:
Ո՞վ է ասել, որ «Գազել» մակնիշի երթուղային տաքսին իրավունք չունի կանգնած ուղևորներ տեղափոխել: Ո՞րտեղից գիտեք: Մի՞թե արտադրողների կողմից փակցված տեղեկությունն եք կարդացել այն մասին, որ ամենաշատը 14 ուղևոր կարող է տեղափոխել մեքենան, իսկ կանգնած ուղևորների տեղափոխումն արգելված է:
Այդ «սխալ» ինֆորմացիան 66-րդ համարի վարորդը որոշել էր շտկել, այդ թղթի փոխարեն փակցնելով այս մեկը`
Տեսնես ի՞նչպիսի քաջարի վարորդ է, որ այդքան մարդու անվտանգ տեղափոխության խնդիրը խրոխտ վերցրել է իր ուսերին:
Համենայնդեպս, զգուշ եղեք և անգամ շատ շտապելիս ես խուսափեք գերծանրաբեռնված մեքենաներից (հո բոլորը 66-ի վարորդի չափ խիզախ չեն):
Սուսի Միսակյան
Լուսանկարը` Վան Սեդրակյանի