Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Երգչուհի Ռիհաննան դարձավ Էմպորիո Արմանի-ի ներկայացուցիչը

«California King Bed» -ի երգչուհին ընդունվել է Իտալական նորաձևություն և նա առաջիկայում նկարահանումներ կունենա Արմանիի աշուն-ձմեռ 2011-2012 հավաքածուի գովազդներում: Այդ հավաքածուի մեկնարկը կտրվի Նյու Յորքում,սեպտեմբերին:

Մինչ Ռիհաննայի նորաձևության ասպարեզ մտնելը, Արմանի բրենդի գովազդներում շատ անգամ նկարահանվել են Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմները,Կրիստիանո Ռոնալդուն,Մեգան Ֆոքսը և այլքք:

Սույն տարվա սկզբում,Ռիհաննա  «Նիվեա» կազմակերպության ներկայացուցիչն էր հանդիսանում: Այդ միավորումը կազմակերպվել էր Ռիհաննայի ‘What’s My Name’ սկավառակի մեկնարկի և «Նիվեա» կազմակերպության 100-ամյակի կապակցությամբ: Այդ համագործակցության արդյունքը Ռիհաննայի կիսամերկ նկարներն էին: Այդ կազմակերպության ներկայացուցիչ Մարկուսս Փինգերը ասել է «Մենք շատ ուրախ ենք, որ համագործակցում ենք Ռիհաննայի հետ,մեր կազմակերպության հարյուրամյակին և շատ հաճելի է տեսնել,որ մեր կազմակերպությունըերկրպագուների նոր սերունդ է ստանում»:

23-ամյա աստղը նշել է,որ իրեն դուր է գալիս երկրպագուներին զարմացնել իր զգեստների ընտրությամբ: Իր ապագա տեսքի մասին խոսելիս Ռիհաննան ասել է. «Սիրում եմ տղամարդկանց հագուստ և այլ ճչացող և էքսկլյուզիվ հագուստ: Բայց ես սիրում եմ համադրել երկուսը` այսինքն և տղամարդկանց, և կանանց հագուստները, քանի-որ  ինձ այնքան էլ դուր չեն գալիս կանացի կամ էլ աղջկական իրերը: Ես միշտ հավանում եմ հնացած կամ անսովոր և անակնկալ հագուստ»:

 

Թարգմանիչ` Տիգրան Մշեցյան

loading...

Կարդացեք նաև

«Երգելը միակ բանն է, որ ինձ մոտ շատ լավ է ստացվում»։ Աղասի Մնացականյան

admin

Քեթի Փերրին կրկնել է Մայքլ Ջեքսոնի ռեկորդը

Սթինգը կթողարկի լավագույն երգերը

Սուսի Միսակյան