Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Ժամանակավոր ամուսնություն Իրանում

Արևմուտքում դեռ տարածված չէ ժամանակավոր ամուսնությունը, դա կնոջ և տղարարդու մեկ ժամից մինչև 99 տարի տևող ամուսնությունն է, որի տևողությունը որոշվում է կողմերի նախնական պայմանավորվածությամբ: Այն արդեն գործում է Իրանի և Իրաքի Շիա ուղղության հետևորդների շրջանում, բայց այն Ղուրանական ուսմունքների շարքին չի պատկանում: Ժամանակավոր ամուսնության մեջ կարող են մտնել միայնակ կամ ամուսնացած տղամարդը և կույս, բաժանված կամ այրի կինը, ցանկացած ժամանակ:  Նշենք, որ այս տեսակի ամուսնությունը Իրանում կոչում են Սիղե կամ նեգախ-մոնգաթի:
Ժամանակավոր ամուսնության պայմանագրի կնքման ժամանակ վկաների և գրանցման կարիք չկա: Այս գաղափարի մասին շատ կարծիքներ են հայտնում և հիմնականում ասում են, որ այն կկասեցնի ազատ սեքսի և անառակության աճը կամ կքչացնի այն:  Տղամարդիկ կարող են իրենց ֆինանսական հնարավորություններին համապատասխան քանակով մտնել այս տեսակի ամուսնության մեջ, իսկ կանայք որոշակի ժամանակահատվածում կարող են միայն մեկ ամուսնության մեջ մտնել և ամեն անգամ ամուսնանալուց առաջ նրանք պետական փոխհատուցում են ստանում:
Զույգերը չեն կարող ամուսնական ուրիշ պայմանագրեր կնքել պայմանագրի կնքումից երեք ամսվա կամ կանանց երկու սեռական ցիկլերի ընթացքում: Այս պայմանական սպասողական ժամանակաշրջանը կոչվում է Էդդա: Ժամանակավոր ամուսնության երևույթը իսլամական կրթված միջին կարգի խավերի կողմից հավանության չի արժանացել: Բայց կանայք կան, որ կարելի է ասել առիթից օգտվում են և պնդելով, որ սա օրինական անառակություն է կնքում են ժամանակավոր ամուսնության պայմանագրեր: Սա հիմնականում տարածված է բաժանված կամ այրի կանանց շրջանում:

Թարգմանիչ` Տիգրան Մշեցյան

 

loading...

Կարդացեք նաև

Էլեկտրոնային գրքեր կարդալու անվճար և հարմարավետ հարթակ

admin

«Նասա»-ի գիտնականները կնճիռները վերացնող խմիչք են ստեղծել

admin

Ոչնչացող կենդանիներ