Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Մեկնարկեց Համահայական 4-րդ նկարչական մրցույթը

Այս տարի արդեն 4-րդ անգամ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացնում է Համահայկական նկարչական մրցույթը: Ամենամյա մրցույթի նպատակն է համախմբել բոլոր այն հայ երեխաներին, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ հայրենի բնության պահպանման գործում:
Ի տարբերություն նախորդ տարիների` այս անգամ Համահայկական նկարչական մրցույթի մեկնարկը ազդարարեց հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգում կայանալիք նկարչական մեծ միջոցառումը: Տոնական եռուզեռը սկսվեց առավոտյան ժամը 10:00-ից:

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը FPWC-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնության միջոցով հազարավոր երեխաներ պաշտպանեցին ամենակենսական իրավունքներից մեկը` առողջ և բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը: Այդ օրը Երեւանի կենդանաբանական այգին փոքրիկ բնապահպանների համար ժամանակավորապես դարձավ նկարչական բաց արվեստանոց. բնության և նրան սպառնացող վտանգների մասին երեխաները պատմեցին գույների ու պատկերների միջոցով:
«Այս օրը խորհրդանշական օր է,  որովհետև Համահայկական նկարչական մրցույթի մեկնարկը համընկել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա հետ,- նշեց Վայրի բնության և մշակութային

արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը,- արդեն ավանդույթ դարձած նկարչական մրցույթի հիմնական նպատակը բնապահպանական կրթությունն է: Մենք համոզված ենք, որ բնապահպանական կրթություն ստացած երեխան կարող է պաշտպանել իր իրավունքները, իսկ սեփական իրավունքները իմանալն ու պաշտպանելը կարևոր ներդրում է բնության պահպանության գործում»:
Պատանի բնասերներն իրենց բնապահպանական նկարներով թղթերից բացի գունազարդեցին նաեւ կրթօջախներից բերված ավելի քան հարյուր սեղաններ: Հետագայում, համապատասխան վերամշակումից հետո, էկոկրթության յուրահատուկ գործիք դարձած սեղանները կվերադարձվեն կրթօջախներ եւ կդառնան երեխաների առօրյայի անքակտելի մասը:

 

 

Նյութը և լուսանկարները ֆոտոլրագրող Հայկ Կարապետյանի

loading...

Կարդացեք նաև

Տեղի է ունեցել Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը

admin

Մեկնարկեց ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 5-րդ համաժողովը

admin

Այսօր լրանում է Պատվո Բլրի վերածնման մեկամյակը