Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Մանուկների տոնը Երևանում

Ըստ Պատմաբաների  հունիսի մեկը որպես երեխաների  պաշտպանության օր  առաջին անգամ նշվել է դեռ 1925 թվականին, երբ Շվեյցարիայում տեղի է ունեցել Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը: Շատ երկրներում այս տոնը կամ չեն նշում կամ էլ ոչ այսպիսի մեծ մասշտաբով ու խանդավառությամբ ինչպես մեզ մոտ:

Այսօր դեռ վաղ առավոտյան տիրում էր տոնական տրամադրություն` Երևանի մանկապարտեզներում,  դպրոցներում, զբոսայգիներում և ոչ միայն: Երևանի Քանաքեռ Զեյթուն համայնքի  թիվ 162 մանկապարտեզում ամեն ինչ արված էր մանուկների օրը անկրկնելի դարձնելու համար: Ուրախ միջոցառումը, երեխաների գեղեցիկ հագուստները մանկացրել էին նաև մեծերին: Տնօրեն Նաթելա Սահակյանի խոսքերով երեխաները այսօր պաշտպանված են,  սակայն ամեն ջանք պետք է ներդնել, որ նրանց մանկությունը լինի անհոգ և որ ամենակարևորը ուրախ: Միջոցառումը շարունակվեց   Երևանի թիվ 44  դպրոցում, որտեղ մանուկներին դիմավորեցին նրանց դպրոցական ավագ ընկերները:

 

Քանաքեռ  Զեյթուն համայնքի Մինաս Ավետիսյանի անվան Արվեստի դպրոցը գործում է արդեն հինգ տարի, սակայն այն հասցրել է կյանք ճանապարհել  հինգ տասանյակից ավելի տաղանդավոր սաների, ովքեր այսօր նրանց հետ էին, նորեկների հետ մասնակցելու այն միջոցառմանը, որը նվիրված էր ոչ միայն երխաների պաշտպանության օրվան:

Արվեստի դպրոցի սաները իրենց դպրոցի բակում հյուրընկալել էին մանուկներին, նրանց տրամադրելով կավիճներ և տարածք կավճանկարչության համար:

Նրանք ոգևորությամբ ներկայացրել էին  նաև իրենց աշխատանքները նվիրված տոնին:

Աշխատանքներ էին ներկայացրել նաև դպրոցի ուսուցիչները,  ավարտած ու մասանգիտական հաջողություննների հասած
սաները:

Տնօրեն Հովհաննես Մեծ-Գևորգյանը նշեց,  որ Մանուկների տոնը կարևորագույն օր է հասաարակության համար, ըստ այդմ պատահական չէ,  որ հենց այսօրն է ընտրվել դիպլոմների ու պատվոգրերի հանձնման համար:

Արդեն մի քանի տարի է ինչ սաները հունիսի մեկին  ձևավորում են համայնքի շենքերի պատերից մեկը, իրենց գույները, հետքը թողնելով հարազատ քաղաքում:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» երիտասարդական ակումբը, Սիրահարների այգում կազմակերպել է ցուցահանդես-մրցույթ  «Պաշտպանենք երեխաներին տարին ոչ մեկ օր» խորագրով:

Միջոցառման կազմակերպիչ Սամվել Մերթաջյանի խոսքերով սա ավելի շատ մեծահասակների , ծնողների ուշադրությունը գրավելու համար է, նրանց հորդորելու, որ մանուկներն  ունեն ուշադրության ու հոգատարության կարիք: Նա նշեց նաև, որ ցուցահանդեսը կտևի երեք օր:

Իսկ մանուկնների համար, ովքեր կայցելեն ցուցահանդեսը դիտելու «Երևանյան պինգվին» ընկերութունը կհյուրասիրի անվճար պաղպաղակներ:

Սուսի Միսակյան

loading...

Կարդացեք նաև

Հայտարարություն.ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի վերաբերյալ

Սուսի Միսակյան

Թաց սպունգերով մրցելը վտանգավոր է

Սուսի Միսակյան

Ովքե՞ր են ինքնասպանները

admin