Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Վարդան Աճեմյանը կդառնար 106 տարեկան

Վարդան Մկրտիչի Աճեմյանը ծնվել է հուլիսի 15-ին Վանում: 1915-ին գաղթել է Երևան: Ավարտել է Երևանի գեղարվեստա -արդյունաբերական տեխնիկումը(1924): Մասնագիտական կրթությունը ստացել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում Ռ. Սիմոնովի ղեկավարությամբ(1924-26): Բեմական պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել է 1927 թվականին, կազմակերպել ու ղեկավարել է Թբիլիսիի հայկական ստուդիան (առաջին ինքնուրույն բեմադրությունն է Դ.Դեմիրճյանի «Հաղթական սիրո երգը», 1927):

1938 թվականից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում իբրև ռեժիսոր: Նրա լավագույն ներկայացումներից են Շիրվանզադեի «Պատվի համար», «Նամուս»,  «Քաոս», Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Վրթ. Փափազյանի «Ժայռը» և այլն:

Նա բազմաթիվ գործեր է բեմադրել երաժշտական թատրոններում` Ա.Այվազյանի «Թափառնիկոս»(1937), Հ. Ստեփանյանի «Հերոսուհի»(1950), Ա.Սպենդարյանի «Ալլմաստ»(1971) և այլ օպերաներ Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում:

Դասավանդել է նաև Երևանի Գեղարվեստական-թատերական ինստիտուտում:

Մահացել է 1977 թվականին:

loading...

Կարդացեք նաև

Այս օրն է ծնվել Շառլ Պերրոն

admin

Այսօր Ֆեյսբուքը դարձավ 8 տարեկան: Շնորհավոր!!!

admin

Այսօր լրանում է Վահան Թոթովենցի մահվան 73 տարին

Սուսի Միսակյան