Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Նա Ձե՞զ է սիրում, թե՞ Ձեր դրամապանակը

Դուք հանդիպել  եք Ձեր երկրորդ կեսի՞ն, Ձեզ գրավել է գեղեցիկ սեռի ներակայացուցիչը իր ողջ հմայքո՞վ: Լուրջ հարաբերություններ սկսելուց առաջ մտածեք. արդյո՞ք նա Ձեր փողերի համար է մտերմացել Ձեզ հետ: Իսկ դա պարզելը բարդ չէ: Ուշադիր եղեք. թանկ   է արդյոք նրան երջանկացնելը: Փողերի որսորդուհիները այն կանայք են, ովքեր ռոմանտիկ հարաբերությունների միջոցով նյութական շահ են ստանում:

Ձեզ ենք ներկայացնում 5 նշաններ, որոնք նկատլուն պես կարող եք համոզված լինել, որ Ձեր դրամապանակը Ձեր ընկերուհու համար ավելի թանկ է, քանի սիրտն ու սերը:

1.Նա միշտ սպասում է թանկ նվերների:

Երբ դուք նրան նվիրում եք սենտիմենտալ մի բան կամ բանաստեղծություն, երկտող, մի բան,  որը հիշեցնում է միասին անցկացրած ժամանակը, նա բացակա հայացքով է ընդունում դա:

Նրան ավելի ցանկալի կլիներ, եթե Դուք նրան նվիրեիք թանկարժեք ականջօղեր, ադամանդյա մատանի կամ իր հավանած կոշիկները, որը ձեզ ցույց է տվել ցուցափեղկից:

2. Նրա ընկերուհիները փողերի որսորդուհիներ են:

Շատ ճիշտ է  «Ասա ով է ընկերդ` ասեմ ով ես դու» ժողովրդական խոսքը: Եթե նրա ընկերուհիների մեջ կան այնպիսիք, ովքեր տղամարդկանց օգտագործում են իրենց շքեղ արտաքինի ծախսերը փակելու համար, ապա չի բացառվում, որ ձեր ընկերուհին կարող է նրանցից  օրինակ վերցրած լինի:

Համենայնդեպս, Ձեր ձեռքը ամուր սեղմեք Ձեր դրամապանակին:

 

3. Նրան հետաքրքրում է ձեր ֆինանսական վիճակը:

Եթե ձեր ընկերուհին շարունակ հարցեր է տալիս ձեր եկամուտի, ծախսերի, աշխատավարձի և գումարային այլ  խնդիրների մասին, ապա համոզված եղեք, որ նա հաշվարկ է անում: Սակայն ուշադիրեղեք, որ չշփոթեք անմեղ հետաքրքրասիությունը խորամանկ հարցախույզի հետ:

4. Նա երբեք չի վճարում:

Հատկապես Հայստանում ընդունված չէ, որ կինը որևէ պարագայում փակի հաշիվը: Սակայն փողերի որսորդուհին չի վճարում անգամ իր մանր գնումների համար, որոնք կատարում է երբ միասին եք:

 

5. Ատում է այլ կանաց ընկերակցությունը:

Միշտ գեղեցիկ հագնվող և թանկարժեք իրեր կրող որսորդուհին, միշտ ցուցադրում է այն փաստը, որ ինքը շքեղ հագուստի սիրահար է:

Քանի որ նա միշտ ունի խնամված և ուշագրավ արտաքին, նա ուշադրություն է դարձնում նաև շրջապատի գեղեցիկ կանանց և նրան դուր չի գալիս նրանց ընկերակցությունը, քանի որ նրանց մեջ տեսնում է մրցակցի:

Նա միշտ խուսափում է նույն սոցիալական խավի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջապատում լինելուց: Դա միանշանակ գալիս է թերարժեքության զգացումից և այն վտանգից, որ իր «որսը» կարող են գողանալ:


«Երբ աղքատությունը ներս է մտնում դռնից, սերը դուրս է փախչում պատուհանից». սա հատկանշական է փողերի որսորդուհիների պարագայում:

 

Մտածեք, արդյո՞ք ուզում եք Ձեր կյանքը կապել գեղեցիկուհու հետ, ով սիրահարված է ձեր դրամապանակին:

 

 

 

 

loading...

Կարդացեք նաև

«Խաղք» տիկնիկային թատրոնի վերազինման ծրագիր է սկսվել

admin

Ինչպես ճիշտ շփվել համացանցում

Սուսի Միսակյան

Կարիերայի մասին փաստեր և առասպելներ

Սուսի Միսակյան