Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Մթերքներ, որոնք կօգնեն ձեզ շոգ եղանակին

Հավանաբար նկատել եք, որ շոգ եղանակին ուտել չեք ուզում, իսկ ահա խմել ուզում եք անդադար: Միայն թե այստեղ կա մի “նրբություն”`օրվա շոգ ժամերին ուտել չեք ուզում, բայց ահա երեկոյան գայլի պես սոված եք լինում և հատկապես ուզում ենք ուտել տապակած կամ ապխտած ինչ ոչ բան : Եվ եթե տուրք տաք ձեր ախորժակին, ապա երկար ժամանակ կմոռանաք, թե ինչ բան է նրբագեղ կազմվածքը:

Չպետք է մոռանալ, որ շոգ եղանակին լինում է առատ քրտնարտադրություն, որը հանգեցնում է կենսականորեն անհրաժեշտ այնպիսի հանքային նյութերի կորստին, ինչպիսիք են կալիումը և մագնիումը:

Իսկ ի՞նչ անել: Ի՞նչպես դիմակայել շոգին, պահպանելով գեղեցիկ կազմվածքն ու առողջությունը: Ո՞ր մթերքներն են նախընտրելի, իսկ որոնցի՞ց պետք է ուղղակի հրաժարվել:

Ի՞նչ չպետք է խմել շոգին:  Ինչպես ասվեց վերևում` շոգ եղանակին հատկապես մեծանում է խմելու ցանկությունը: Եվ մեծ մասն այդ դեպքում ինչ է անում`գնում է մեկ տուփ հյութ, կամ խմում գազավորված  սառը ըմպելիքներ, որը ընդհանրապես չի կարելի անել: Եթե դուք գնում եք հյութ ոչ միայն ծարավը հագեցնելու, այլև վիտամիններ ստանալու նպատակով, ապա խորապես սխալվում եք: Այդ հյութերը պարունակում են կոնսերվանտներ, շաքար, լիմոնաթթու, համային հավելումներ, ներկանութեր և ոչ մի վիտամին: Եթե չեք պատկերացնում ձեր կյանք առանց հյութերի,  ապա դրանք պատրաստեք ինքներդ` թարմ մրգերից ու բանջարեղենից: Ինչ վերաբերվում է գազավորված հյութե8ին, ապա այստեղ ամեն ինչ պարզ է` շաքարի մեծ քանակից նրանք ունեն ոչ միայն բարձր կալորիականություն,   այլև իրենց մեջ եղած գազի պատճառով ծարավը հագեցնելու փոխարեն այն ավելի են ուժեղացնում:  Ապացուցված է, որ գազավորված հյութերը օրգանիզմից խլում են այնքա~ն անհրաժեշտ հեղուկը: Ահա թե ինչու որքան շատ եք խմում այդպիսի հյութեր, այնքան ավելի եք խմելու պահանջ զգում: Ծարավը հագեցնելու մյուս վնասակար տարբերակը սուրճի չափից դուրս շատ գործածումն է:  Օրվա մեջ մի քանի բաժակ սուրճը չի հագեցնում ծարավը, բայց փոխարենը բարձրացնում է արյան ճնշումը: Առանց այն էլ շոգի հետևանքով ջրազրկված օգանիզմը միշտ կանգնած է այդ վտանգի առաջ, իսկ սուրճը մեծացնում է այդ վտանգը:

Իսկ ի՞նչ է պետք խմել շոգ եղանակին: Իհարկե թեյ: Այս ըմպելիքը  լավ է թե տաք, թե սառը վիճակում: Սակայն…. Թեյը պարտադիր խմեք լիմոնով: Անտարակույս տանը պատրաստված թեյը շատ ավելի օգտակար է, քան շշալցվածը: Եթե ուզում եք ոչ միայն թարմանալ, այլև բարձրացնել ձեր օրգանիզմի տոնուսը, ապա թեյի մեջ ավելացրեք անանուխի տերևեներ և սառույցի կտորներ: Ծարավն հագեցնելու ավելի լավ եղանակ չես էլ հնարի: Շոգ երկրներում  ընդունված է խմել կանաչ թեյ, թեպետ շատ հարմար են նաև բուսական թեյերը: Այդպիսի թեյ կարելի է պատրրաստել ազնվամորու, հաղարջի տերևեներից, մելիսայից և անանուխից: Այդ թեյերը ոչ միայն հագեցնում են ծարավը, այլև ձեր օրգանիզմին պարգևում են անհրաժեշտ վիտամիններ: Եթե դուք տանը չեք ու անհնարին է թեյ պատրաստելը, ապա գնեք առանց գազի սեղանի հանքային ջուր: Վերջինս ոչ միայն կհագեցնի ծարավը, այլև կլրացնի ձեր օրգանիզմի  հանքանյութերի պակասը: Շոգ եղանակին համարյա անփոխարինելի են տնային կոմպոտները` սառը վիճակում, միայն թե չչարաշահեք շաքարը: Անպայման հիշեք նաև լիմոնով ըմպելիքի, այլ կերպ ասած լիմոնադի մասին : Սակայն պետք է նշեմ, որ խոսքը շշալցված, գազով լիմոնադի մասին չէ, այլ տնային լիմոնադի, որի պատրաստելը բոլորովին դժվար չէ` սովորական սառը ջուր, որի մեջ ավելացնում եք մի քանի շերտ լիմոն` ծարավը հագեցնելու հրաշալի տարբերակ:

Իսկ ի՞նչ պիտի չուտել  շոգ եղանակին: Ըմպելիքների հարցը պարզեցինք, հիմա անդրադառնանք ուտելիքին:

Ինչպես ասվեց սկզբում շոգ օրվա վերջում ուզում ենք ուտել տապակած կամ ապխտած ուտելիք: Այդպիսի ախորժակին դիմակայելը իրականում այնքան էլ դժվար չէ, հարկավոր է միայն հիշել, թե ինչքան աղ, համեմունքներ, ճարպեր ու կոնցեռոգեն նյութեր են պարունակում ամեն տեսակի գրիլներն ու շարումաները: Եվ վերջապես մենք չգիտենք, թե ինչ մսից է պատրաստված ախորժալից այդ ուտելիքը: Այդպիսի ուտելիքը ոչ միայն վնաս է ձեր կազմվածքին, այլև ձեր առողջությանը: Եթե չեք կարող առանց մսի, ապա գնեք թարմ միս, և պատրաստեք ինքներդ:
Այնպիսի “վտանգավոր” մթերքներ, ինչպիսիք են  ֆաստֆուդը, ձեթով տապակած  փքաբլիթները, կարկանդակներն ու չեբուրեկիները:  Սալաթներն էլ համեմեք ոչ թե մայոնեզով, այլ ձեթով:

Ինչ է պետք ուտել շոգ եղանակին. Առաջին հերթին այնպիսի մթերքներ, որոնք կլրացնեն օրգանիզմի հանքային նյութերի ու ջրի պակասը:
Առաջին հերթին դրանք մրգերն ու պտուղներն են, հատկապես սեխ, ձմերուկ,տանձ, խնձոր, ծիրան, ելակ, ազնվամորի և այլն: Այս ամենը կարող է փոխարինել նաև նաև նախաճաշին: Շատ կարևոր է նաև բանջարեղենը`շաղգամ, վարունգ, պոմիդոր, տաքդեղ, սամիթ, մաղադանոս, նեխուր, անանուխ,: Չմոռանաք  սպանաղի մասին, որն հարուստ է մագնիումով ու լյութեինով, որը պաշտպանում է մեր մաշկն ու աչքերը արևի ճառագայթներից: Կերակուր պատրաստելիս մի մոռացեք նաև կծու պղպեղի մասին, որը պարունակում է մեծ քանակությամբ C վիտամին: Օգտակար են նաև իմբիրն ու սխտորը մասին: Այս եղանակին օգտակար են նաև կաթնամթերքները` կեֆիր /մածուն/ , յոգուրտ, կաթնաշոռ, չմոռաք այնքա~ն  օգտակար ծովամթերքները:

Օգտվելով այս խորհուրդներից, դուք հեշտությամբ կդիմակայեք շոգին և կպահպանեք ձեր առողջությունը:

 

Լուսինե Ավետիսյան

loading...

Կարդացեք նաև

Մեր օրգանիզմի ներքին ռիթմը

Գիշերով ուտելը վնասում է ատամներին

Ալերգիա ցրտից

admin