Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Բելա Տար «Թուրինյան ձին»

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, տեղի ունեցավ հունգարացի կինոռեժիսոր Բելա Տարի «Թուրինյան ձին» ֆիլմի երևնայան պրիմիերան: Ֆիլմի դիմից առաջ կայացավ կազմակերպիչների խոստացած հանդիպումը անվանի ռեժիսորի հետ:

Ֆիլմի հեղինակը  շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին, ով դրսում պայծառ եղանակը անտեսելով հավաքվել էր դիտելու մռայլ ֆիլմ խեղճ ու աղքատ մարդկանց մասին:

Ներկայացված «Թուրինյան ձին» ֆիլմը նա ներկայացրել Բեռլինում, պարգևատրվել է «Արծաթե արջ» մրցանակով և հայտարարել իր կինոկարիերայի ավարտի մասին:

«Թուրինյան ձի» ֆիլմի նկարահանման շարժառիթ է եղել Ֆրիդրիխ Նիցշեի լռության տասնմեկ տարվա մասին միֆական պատմությունը: Ռեժիսորը այս ֆիլմը համարում է իր կինոռեժիսորական կարիերայի արժանի ավարտը, քանի որ հենց Նիցշեն է առաջինը խոսել նիհիլիզմի` որպես մեր` անցյալի իդեալների ու արժեքների կործանման ժամանակաշրջանը բնորոշող գծի մասին:

Հարկ է նշել, որ կինոքննադատները Բելա Տարին հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելոպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական «ֆանտազյոր»:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ կցուցադրվեն նաև Բելա Տարի  «Նզովք», «Լոնդոնցի մարդը» ֆիլմերը:

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Անջելինա Ջոլիիի և Բրեթ Փիթթի սիրո մասին գիրք է գրվել

Պավել Լիսիցյան- 100

admin

Iri5: Զարմանալի նկարներ ստեղծված ձայներիզներից