Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Հրաշալի հանգիստ սիրելիիդ հետ

Բավական չէր աշխատել: Արդեն ամառվա կեսն է մնացել և անհրաժեշտ է մտածել հանգստի մասին: Կարելի է ասել դեռ մի բան էլ ուշ է մտածելու համար թե ինչպես այն անցկացնել և որ ամենակարևորն է` որտեղ:

Իհարկե, կարելի է գնալ գյուղի առանձնատունը և հանգստանալ, սակայն այդ դեպքում մի մոռացեք ազգականերին, ծնողների վերահսկողությունը ու զանազան աշխատանքներ, որ ուզած չուզած կանեք գյուղում:

Իսկ այս թեժ ամռանը յուրաքանչյուր բաբախող սիրտ ձգտում է ռոմանտիկ թռիչքի: Գուցե այնուամենայնիվ ծո՞վ:

Ամենակարևորը, որ ամբողջ ճանապարհորդության ընթացում ոչ մի անգամ չվիճեք ձեր սիրելիի հետ: Հոգեբանները կարծում են, որ մեծ սպասումների չարդարացումն է այդ վեճերի մեղավորը:

Այսինքն` հասնում ես տեղ ու հասկանում, որ ծովը այնքան էլ կապույտ չէ ինչպես ֆիլմերում, հյուրանոցը այնքան էլ հարմար չէ, իսկ մահճակալը այնքա՜ն ճռճռան է….

Այդ ժամանակ ուղղակի պետք է կարգավորես ինքդ քեզ:
Դե իհարկե հեշտ է գոհ լինել, երբ ամեն բան հրաշալի է, իսկ դու աշխատիր երջանիկ լինել անկախ արտաքին հանգամանքներից. այ դա ինքննատիրապատման վարպետություն է:

Խաղացեք`պատկերացրեք թե մրցություն է, որի ընթացքում պետք է բոլոր դժվարությունները հաղթահարեք միասին. պարզ թվացող այս խաղը ձեզ շուտով կգցի ազարտի մեջ և չեք զգա, թե ինչպես է արձակուրդը դառնում տոն:

Դուք կդառնաք անբաժան, միաձուլված ու իրար կնայեք միանգամայն այլ աչքերով:

Դե իհարկե ամեն վայրկյան միասին լինելը, այն էլ երկարատև արձակուրդի ժամանակ, կարող է ևս ձանձրալի լինել, ինչը կբերի վիճաբանություն: Անհրաժեշտ է օրվա մի զգալի հատված միայնակ վայելել հանգիտը, քո հոբիներով, սիրելի գրքի ընկերակցությամբ: Իսկ երեկոյան հրավիրեք ձեր կեսին անմոռանալի ռոմանտիկ ընթրիքի և կզգաք, թե որքան էիք նրան կարոտել…և արդեն երջանիկ կլինեք  և ծովի ափին գրկախառնված  համեղ գինի կվայելեք, ինչպես ֆիլմերում:

Ամառը դեռ չի վերջացել: Ստեղծիր քո սիրո մասին ֆիլմը…

 

loading...

Կարդացեք նաև

Մահացել է համաշխարհային փոփ աստղ Ուիթնի Հյուսթոնը

admin

Վաղը Երևանում կանցկացվի ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ

admin

Հարևանները բարձր երաժշտություն են լսում: Ի՞նչ անել

Սուսի Միսակյան