Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Ջուրը հիշողություն ունի

Բուդդայական աղոթք

Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարրթը: Մարդը 70-90% (կախված տարիքից) բաղկացած է ջրից: Կենսագործունեությունն ապահովելու համար նա ամեն օր խմում է երկու լիտր ջուր և մեկ ու կես լիտր էլ կլանում է մաշկի միջոցով` լոգանք կամ ցնցուղ ընդունելով:

Տպավորելով (ֆիքսելով) ինֆորմացիան. ջուրը նոր հատկություններ է ձեռք բերում, միաժամանակ նրա քիմիական բաղադրությունը մնում է անփոփոխ (ջրի կառուցվածքը` նրա մոլեկուլների դասավորությունը, կարևոր է քիմիական բաղադրությունից):
Կատարվել են մարդու ներկայության, նրա էմոցիաների ջրի վրա ազդեցության էներգետիկական փորձարկումներ: Փորձերն անց են կացվել պոֆեսոր Կրատկովի լաբորատորիայում: Ջրով լի անոթը տեղադրել են մի խումբ մարդկանց առջև ու խնդրել են նրանց կենտրոնացնել անոթի վրա ամենադրական էմոցիաները. սեր, քնքշանք, բարություն: Հետո փոխել են անոթը ու նույն խմբին խնդրել են կենտրոնացնել անոթի վրա բացասկան էմոցիաներ. վախ, ագրեսիա ու ատելություն: Որից հետո կատարվել են չափումներ. սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան ցածրացնում:
Դոկտոր Էմոտոյի լաբորատորիա. ջրի վրա ազդեցություններ են կիրառվում և ջրի տպավորությունները ֆիքսվում են նրա արագ սառեցման միջոցով: Բացարձակ աղավաղված կառուցվածք էր ստացվել այն ջրի մոտ, որին ասվել էր. «ես քեզանից զզվում եմ», գեղեցիկ նախշ էր ստացվել«շնորհակալություն», «ներիր» բառերի ազդեցությունից:

Քրիստոնեական աղոթք

 

 

Ջրի վիճակը կարող է փոխել մարդու վիճակը, քանի որ մարդու մարմինը իրենից հենց ջուր է ներկայացնում: Փորձերը ցույց են տվել, որ ստրուկտուրավորված (արտաքին ազդեցությունների միջոցով հնարավորինս վերականգնում են ջրի մոլեկուլների իրական կառուցվածքը, դասավորությունը) ջուր խմելուց հետո մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում:
Աղոթքներ ընթերցելով` մարդը փոխում է ջրի կառուցվածքը: պարզվում է, որ ցանկացած լեզվով աղոթքի բառերի տատանման հաճախականությունը հավասար է 8 գիգահերցի, ինչը համապատասխանում է Երկրի էլեկտրոմագնիսկան դաշտի տատանման հաճախականության հետ: Բացարձակապես բոլոր մթերքները ջուր

Ծանր ռոք

են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում (երևի դա է պատճառը, որ որոշ կրոններում ընդունված է հաց ուտելուց առաջ աղոթել): Խորհուրդ. սեղան նստեցեք շատ լավ տրամադրությամբ: Նա ով նեգատիվ մտքեր է արձակում, աղտոտում է սեփական ջուրը, որից բաղկացած է իր մարմնի 70-90 %-ը: Մարդու սխալն իրեն է վերադառնում ոչ թե պատժի այլ արդյունքի տեսքով:
Հեղուկը կատարում է ինֆորմացիոն հաղորդիչի դեր: Այն ինչ մտածում ու կատարում է մարդը, ազդում է ոչ միայն իր, այլ նաեւ այլ մարդկանց վրա, ամբողջ տիեզերքի վրա: Մարդն իր մտքերով ազդում է շրջակա միջավայրի վրա: Ուղղակի, մի պահ մտածեք, որ բնության մեջ բոլոր օրգանիզմները պարունակում են իրենց ծավալի համեմատությամբ ահռելի քանակությամբ ջուր: Իր դրական ու բացասական մտքերով ու գործողություններով մարդն ազդում է բնության վրա, եղանակային փոփոխությունների վրա:

Մուսուլմանական աղոթք
Բեթհովենի երաժշտությունը
Բախի երաժշտությունը

 

loading...

Կարդացեք նաև

5 մատչելի նվերներ որ ամանորը կդարձնեն անմոռանալի

admin

Բնավորությունդ ըստ ստորագրության: Ստուգիր ինքդ քեզ

Սուսի Միսակյան

Մալբորոյի գաղտնիքը

admin