Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Հարևանները բարձր երաժշտություն են լսում: Ի՞նչ անել

Երաժշտական ճաշակը պարտադրելու բան չի:

Բայց եթե անկեղծ խոստովանենք, մի՞շտ ենք արդյոք լսում այն ինչ ուզում ենք:

Ես չեմ անդրադառնալու հեռուստաընեկերություններում պտտվող տեսահոլովակներին, որոնք նույնպես ճաշակ են պարտադրում, քանի որ այդ դեպքում գոնե կարելի է փոխել ալիքը և չլսել:

Իսկ ի՞նչ անես այն դեպքում, երբ հարևանդ կամ բակում կագնած մի մեքենա հնչեցնում է նուրբ ասած անտանելի երաժշտություն ու այն էլ  այնքան բարձր,որ բնակարանիդ յուրաքանչյուր անկյունից ստիպված լսում ես:

Միակ տարբերակը, թվում է, ավելի բարձր երաժշտություն միացնելն է, եթե իհարկե, տան մյուս անդամներին դա չի խանգարում:

Բայց ի լուր ամենքի նշենք, որ հարևանասիրութան զոհ գնալ պետք չէ:

Եթե ձեզ անհանգստացնում է բարձր աղմուկը, ապա վերանայեք ՀՀ օրենքի 180-երորդ հոդվածը.« Լռության խախտումը գիշերը (ժամը 22-ից մինչև 6-ը), այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքների վրա նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից և այլ ապարատներից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում, մուտքերում և բակերում, փողոցներում և այլ հասարակական վայրերում, բնակելի տարածություններում և դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև նման մյուս գործողությունները` աջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով»:

Ցավով ուզում ենք նշել, որ այդ օրենքը չի տարածվում օրվա մյուս ժամերի վրա:

Իսկ ինչ են խորհուրդ տալիս իրավաբանները:

Իրավաբան   Մարգարիտա Հովսեփյանը շատ չի առընչվել նման խնիրների հետ, նրան ավելի բարդ հարցերով են դիմում և նա նախ և առաջ խորհուրդ է տալիս բազմաբնակարան շենքերում ապրող քաղաքացիներին պահպանել բարոյական նորմերը. «Ճիշտ է, որ հասարակական կարգում կոնկրետ նշված չէ, որ չի կարելի բարձր երաժշտությամբ անհանգստացնել հարևանին, սակայն յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ մենակ չենք և պարտավոր ենք հարգել նաև շրջապատում ապրողներին»:

Իսկ եթե այնուամենայնիվ այդպիսի խնդիր ունեք, մասնագետը խորհուրդ տվեց ամիջապես չդիմել ոստիկանություն, հետագա շփումը և հայերիս կողմից ընդունված  հարևանությունը չվտագելու համար նախ խնդրել, զգուշացնել, պահանջել, ապա եթե այդ ճանապարհով գործը գլուխ չգա, այդ ժամանակ միայն դիմել թաղային ոստիկանին:

Թաղային ոստիկանը կզգուշացնի անկարգապահ քաղաքացուն, իսկ եթե նա այնքան համառ գտնվի, որ շարունակի իր երաժշտությունը պարտադրել ձեզ, ապա նրա արարքը կարելի է որակել խուլիգանություն, ինչը արդեն քրեորեն պատժելի է:

Այնպես որ մի շտապեք «Ակն ընդ ակն» մեթոդը կիրառել` ձեր հերթին բարձրացնելով երաժշտության ձայնն  ու խանգարելով մյուսներին, այս հարցին թող լուծում տան իրավապահ մարմինները:

 

Սուսի Միսակյան

 

 

loading...

Կարդացեք նաև

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներին

admin

«Փորձեք մարսել այս թվերը». Էջմիածնի քաղաքապետն ապշած է քաղաքում կատարված չարաշահումներից

admin

Պատերա՞զմ թե ժամանակի ձգձգում

admin