Ամսագիր.am
Image default
Հասարակություն Մանկական

Հայերի սիրած մուլտֆիլմները

Այս շաբաթվա սոց. հարցման թեման մուլտֆիլմներն էին: Մենք ընտրել էինք տեղական, ռուսական, արտասահմանյան ամենասիրելի 6 մուլտֆիլմերը, որոնց օգտին քվարկեցին մեր ընթերցողները:

Պարզվեց, որ հայերի ամենասիրելի մուլտֆիլմը «Գտնված Երազ»-ն է, որը արտադրվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում: Ռեժիսորը և բեմադրող նկարիչն է Հ.Դիլաքյանը, մուլտիպլիկատորներ Ռ. Սահակյան, Վ. Մաիլյան, Ի. Պատրիկյան: Երգերը կատարում են Ռ. Հախվերդյանը և Ջ. Վանյանը:

Երկրորդ տեղում  ձայների 25%-ին արժանացած «Մուլան» մուլտֆիլմն է, որը նկարահանել է Ուոլդ Դիսնեյը 1989 թվականին: Մուլտֆիլմի հիմք է հանդիսացել չինական պոեմը: Մուլտֆիլմը պատմում է հանուն բանակի ընտանիքը թողած աղջնակի մասին: Ի դեպ Մուլան նշանակում է Մու- ծառ, լան-օրխիդեա:

Այս մուլտֆիլմի սիրահարները հատկապես դեռահաս աղջիկներն են, ովքեր ոգևորվում են հերոսուհու  քաջությունից և հաջողություններից:

Ձեզ ենք ներկայացնում նաև հետաքրքրիր փաստեր մուլտֆիլմների մասին, որոնք չկային մեր  սոց. հարցման աղյուսյակում, սակայն պակաս սիրված չեն:

Սպունգ Բոբ– Շոուն երբ նոր էր սկսվել նրան անվանում էին SpongeBoy ( Սպունգ տղա), սակայն այդպիսի անուն արդեն իսկ գրանցված էր և Տղայի անունը դարձավ Բոբ:

Սպունգ Բոբի վրա կա 40 անցք: Մուլտֆիլմի հեղինակը և ստեղծողը Սթիվեն Հիլենբերգն է, ով նախկինում եղել է ծովային բուսաբան, իսկ մուլտիպլիկացիայի արվեստը սովորել է Արվեստի դպրոցում: Նա էլ Սպունգ Բոբի նման աշխատել է խոհարար ծովամթերքներ մատուցող ռեստորանում:

Վիննի Թուխ– Սովետական Վիննի Թուխ մուլտֆիլմի գլխավոր հերոսի ձայնը Եևգենի Լեոնովինն է: Որպեսզի խոսքը հնչի ավելի կատակերգական , ձայնը արագացրել են 30%-ով: Եթե դանդաղեցնեք մուլտֆիլմը կլսեք Լեոնովի սովորական ձայնը:

Միկի Մաուս- Ուոլդ Դիսնեյը` Միկի մկնիկի ստեղծողը, շատ էր վախենում մկներից:  Միկի Մաուսը Հոլիվուդի փառքի արահետում ունի իր անունով աստղ:

The Walt Disney Company-ին պայքարում էր Միկի Մաուսի հեղինակային իրավուքների համար, որը 2008 թվականին գնահատվում էր ավելի քան 3 միլիոն դոլար: Եվ ընկերության ընդլայնված պաշտպանության պայքարի շնորհիվ այն չի համարվել հասարակության սեփականություն:

Շրեյկ– Այս մուլտֆիլմի նկարահանման ժամանակ տեքստը կարդացող դերասանները երբեք չեն հանդիպել: Յուրաքանչյուրը աշխատել է առանձին, իսկ խաղընկերների տեքստը կարդացել է ասիստենտը:

Մուլտֆիլմի իշուկի շարժումները նկարել են համեմատելով շան շարժումների հետ, բացառությամբ ֆիլմի առաջին հատվածի, որը նմանեցվել է լիլիպուտի շարժումներին:

Մինչ էկրան բարձրանալը ֆիլմը դիտել է իրավաբաների մի խումբ, որոնք որոշել են արդյոք Ուոլդ Դիսնեյը կարող է արդյոք դատի տալ նրանց մուլտհերոսների հեղինակային իրավունքները պահանջելով:

Լինում է չի լինում մի շուն- Այդ մուլտֆիլմի շան պատվին 200 կիլոգրամանոց արձան է կանգնեցվել Տոմսկում 2005 թվականին:

Հեղինակներն են Մաքսիմ Պետրովը և նկարիչ-խորհրդատու Լեոնտի Ուսովը:

Գայլը ասում է ընդհամենը 8 արտահայտություն.« Հիմա կերգեմ», « Աստված օգնական», « Համեցիր, եթե ինչ-որ բան պետք լինի» և այլն:

Մուլֆիլմը սկզբում այլ կերպ էր նկարահանված: Հետո ստեղծողները հասկացան, որ Ջիգարխանյանի ձայնը չի համապատասխանում Գայլի կերպարին և փոխեցին Գայլի կերպարը:

 

 

 

loading...

Կարդացեք նաև

20-րդ դարի ամենահայտնի պոլսահայերը. vnews.am

admin

Փակ արխիվից հանվել են Հայաստանի երեք նախագահների առաջին անձնագրերն ու Շուշիի ազատագրման քարտեզը (լուսանկարներ)

admin

Տոնդ շնորհավոր, Փոքրիկ. «Քեզ մաղթում եմ…..»

admin