Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր լրանում էԱտոմ Էգոյանի 50 ամյակը

Այսօր աշխարհահռչակ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը տոնում է իր ծննդյան 50-ամյա հոբելյանը:

Հիշեցնենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնի շրջանակներում նշվում էր փառատոնի նախագահ Ա. Էգոյանի ծննդան 50-ամյակը, ինչի կապակցությամբ փառատոնի շրջանակներում կազմակերպվել էր նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Հարկ է նշել, որ Ա. Էգոյանն իր ծննդյան օրը նշել է նաև օրեր առաջ` փառատոնի հյուրերի ու մասնակիցների հետ: Այդ օրը նա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով:

Ծնվել է 1960-ին, Կահիրեում, մեծացել` Արևմտյան Կանադայում: Միջազգային հարաբերություններ և երաժշտություն է ուսանել Թորոնթոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել: Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ «Լուսավոր գալիք» ֆիլմով ճանաչման է հասել և քննադատների, և հանդիսատեսների շրջանում: Կաննի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է «Օսկարի» և Թորոնթոյի միջազգային կինոփառատոնում` քառիցս մրցանակի արժանացել: Կանադայի բարձրագույն կինոպարգևի` «Ջինի» յոթնակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երևելի դեմքերից մեկը: «Օրացույցը» (1993) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք: 2004-ին «Ոսկե ծիրան» Գլխավոր մրցանակին է արժանացել Երևանի 1-ին միջազգային կինոփառատոնում: 2010-ին եղել է Կաննի ԿՓ-ի «Սինեֆոնդասիոն» և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը:

Նրա ֆիլմերն են Ներքինու տարփանքը (1977), Մասնավորապես Հաուարդը (1979), Այսուհետ՝ հայրիկի հետ (1980), Փիփ շոու (1981), Բաց տուն (1982), Հարազատներ (1984), Այս անկյունում (1985, հ/ֆ), Տղամարդիկ. կրքի խաղադաշտ (1985), Ընտանեկան դիտում (1987), Կուպիդոնի կապարճը (1987, հ/ֆ), Վերջին ցնցումը (1987, հ/ֆ), Ոչինչ փնտրելով (1988), Մի աղջնակ կար (1988, հ/ֆ), Խոսուն դերեր (1989), Պատը (1989, հ/ֆ), Ապահովագրական գործակալը (1991), Մոնրեալը` տարբեր աչքերով, վեց վարիացիա նույն թեմայով («Անցնելով» նովելը, 1993), Օրացույց (1993), Բիրտ պահվածք (1993, հ/ֆ) Էկզոտիկա (1994), Արշիլի դիմանկարը (1995), Լուսավոր գալիք (1997), Բախի թավջութակի սյուիտ թիվ 4. Սարաբանդա (1997, հ/ֆ), Ֆելիսիայի ուղևորությունը (1999), Շարք (2000), Քրափի վերջին ժապավենը (2000), Սփյուռք (2001), Արարատ (2002), Որտե ՞ղ թաքնված է ճշմարտությունը (2005), Միջնաբերդ (2006), Ամեն մեկն իր կինոն ունի («Արտոյի կրկնակի հաշիվը» նովելը, 2007), Երկրպագություն (2008), Քլոե (2009):

loading...

Կարդացեք նաև

Այսօր Ժան-Ժակ Ռուսոյի ծննդյան օրն է

admin

Այսօր Աղասի Այվազյանի ծննդյան օրն է

admin

Այսօր լրանում է Վահան Թոթովենցի մահվան 73 տարին

Սուսի Միսակյան